Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Հայտնաբերվել են մալայզիական Boeing-ի աղետի հետեւանքով զոհվածների 251 մարմիններ եւ 86 մարմնամասեր

Հայտնաբերվել են մալայզիական Boeing-ի աղետի հետեւանքով զոհվածների 251 
մարմիններ եւ 86 մարմնամասեր

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնեցկի մարզի Թորեզ քաղաք Է ժամանել երկրորդ գնացքը՝ չորս սառնավագոններով՝ մալայզիական Boeing-ի զոհված ուղեւորների մարմինների փոխադրման համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հուլիսի 21-ին հաղորդել Է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ավիաաղետի հետաքննության պետական հանձնախումբը:

«Ուկրաինացի բժիշկները, որոնք մտնում են պետական հանձնախմբի կազմի մեջ, Ինտերպոլի միջոցով հնարավորություն ունեն մուտք գործելու Boeing-777 ինքնաթիռի բոլոր զոհված ուղեւորների հարազատների ԴՆԹ-ների նմուշների պահոց»,- հայտարարել են պետական հանձնախմբում: Ըստ որում նշել են, որ պատրաստ են զոհվածների ԴՆԹ-ների անալիզը կատարել երեք օրվա ընթացքում: Մասնագետներն ընդգծել են, որ Եվրակազմակերպության ներկայացուցիչների միջոցով, որոնք գտնվում են ինքնաթիռի կործանման վայրում, շարունակում են բանակցություններ վարել ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության աշխարհազորայինների հետ՝ զոհվածների մարմինները դուրս տանելու շուրջը:    

Malaysia Airlines-ի Boeing-777 ինքնաթիռը Դոնեցկի մարզում կործանվել Է հուլիսի 17-ի երեկոյան: Ինքնաթիռում, պաշտոնական տվյալներով՝ եղել Է 298 մարդ, նրանք բոլորը զոհվել են: Վերջին տվյալներով՝ գտնվել են 251 զոհվածների մարմինները եւ մարմինների 86 մասեր:

Որոնողական աշխատանքներում ներգրավված են 800 մասնագետներ, ինչպես նաեւ կամավորներ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am