Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Վանք գյուղի բնակիչները բաց նամակ են տարածել ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի

Վանք գյուղի բնակիչները բաց նամակ են տարածել ի պաշտպանություն Լեւոն 
Հայրապետյանի

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ Վանք գյուղի 1005 բնակիչներ բաց նամակ են հղել հայազգի գործարար եւ բարերար Լեւոն Հայրապետյանին: Ինչպես հաղորդում է «Արմեպրես»-ը, վկայակոչելով գործարարի ֆեյսբուքյան էջը, նամակում բնակիչները գրել են, որ Հայրապետյանի կալանավորուըմը խորապես ցնցել է Արցախի բնակչությանը: 

«Ակնհայտ է, որ թշնամին փորձում է իրականացնել իր վաղեմի նպատակը. չխնայելով նավթադոլարները՝ փորձում է կոտրել Ձեզ:

Մենք կասկած չունենք, որ Ձեր ձերբակալությունը բացառապես քաղաքական ենթատեքստ ունի: Ձեր ձերբակալությունն ահազանգ է ողջ հայությանը: Կոչ ենք անում ողջ աշխարհի և հատկապես ՌԴ-ում ապրող հայությանը թե' առանձին, թե' համախմբված դիմել Ռուսաստանի իշխանություններին՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Լևոն Հայրապետյանին: Այս հարցում կարևոր դեր պետք է ունենան Ռուսաստանում ապրող ազդեցիկ հայերը՝ Ռուբեն Վարդանյանը, Սամվել Կարապետյանը, Արա Աբրահամյանը, Դանիել Խաչատուրովը, Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովները և այլք: Եկել է մեր ժամանակը՝ Ձեզ սատարելու, թանկագին Լևոն Հայրապետյան, այնպես, ինչպես Դուք եք այս տարիների ընթացքում ամեն վայրկյան ամբողջ սրտով կիսել մեր փոքրիկ հայրենիքի ամեն մի հաջողոթյուն և ձախողում: Չկորցնեք ոգու ամրությունը, թանկագին Լևոն Հայրապետյան: Ձեզ հետ են Աստված, Արցախը և Հայաստանը»,- ասված է նամակում, որն ստորագրել են գյուղի բոլոր բնակիչները:

Ռուսաստանի Դաշնության Անվտանգության Դաշնային ծառայությունը հուլիսի 15-ին, «Դոմոդեդովո» օդանավակայանում, Մոնակոյից վերադառնալուց ձերբակալել է Լեւոն Հայրապետյանին: Նույն օրը երեկոյան Հայրապետյանի գրասենյակում կատարված խուզարկության ժամանակ առգրավվել են երկու տուփ փաթեթավորված փամփուշտներ: Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեն Մոսկվայի Բասմանյան դատարան հայազգի գործարար Լևոն Հայրապետյանին կալանավորելու մասին միջնորդություն էր ներկայացրել:

Հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանին ձերբակալել են Սերգեյ Ֆինասգինի ղեկավարած «Կինգիսեպի» հանցախմբի գործի շրջանակում: Կինգիսեպը Սանկտ Պետերբուրգի մոտակայքում գտնվող բնակավայրի անուն է: Նախաքննական մարմինը կասկածներ ունի, որ Հայրապետյանը կապ ունի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Ֆինագինի ղեկավարած այս խմբավորման հետ, ինչի մասին հայտարարել է բազմաթիվ ծանր հացագործությունների համար ցմահ ազատազրկման դատապարտված նախկին նահանգապետ Իգոր Իզմեստևը:

Իրավապահները լրատվամիջոցներին հայտնել են, որ Լևոն Հայրապետյանը, սակայն, կապ չունի այս խմբավորման կողմից իրականացված սպանությունների հետ: Հայրապետյանը կասկածվում է հանցավոր միջոցներով ստացված եկամուտների օրինականացման և փողերի լվացման մեջ: Ըստ նախաքննության, հանցագործությունն իրականացվել է 2008-ին «ԱՖԿ Սիստեմա»-ին «Բաշնեֆթ»-ի վաճառքի գործարքի ժամանակ, որում ներգրավված է եղել նաև Հայրապետյանը: Նշվում է, որ Հայրապետյանն այդ գործարքից խոշոր չափի գումար է ստացել: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am