Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Բաքվում Իտալիայի դեսպանությունը արձագանքել է ադրբեջանցի պաշտոնյաների կամայական մեկնաբանություններին

Բաքվում Իտալիայի դեսպանությունը արձագանքել է ադրբեջանցի 
պաշտոնյաների 
կամայական մեկնաբանություններին

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվում Իտալիայի դեսպանության կայքում տեղադրվել է հայտարարություն, որտեղ մասնավորապես ասված է. «Կանխելու համար Ադրբեջանի Նախագահի` Հռոմ կատարած այցելության ընթացքում ադրբեջանա-իտալական համատեղ հայտարարության կամայական մեկնաբանությունները` հարկ ենք համարում ընգծել, որ որևիցե մտադրություն չկա խառնվելու ԵԱՀԿ հովանու ներքո Մինսկի խմբի եռակողմ համանախագահության կողմից վարվող Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին»։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտարարությունում նաև նշված է. «Իտալիան մշտապես համակարծիք է հիմնախնդրի վերաբերյալ  ԵՄ միասնական կոնսոլիդացված դիրքորոշմանը  և վերահաստատում է իր վստահությունը վարվող բանակցային գործընթացին և դրա շրջանակներում առաջարկված սկզբունքներին, աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից գործադրվող ջանքերին»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am