Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Կոտայքի մարզխորհրդի նիստում ամփոփվել են ընթացիկ տարում կատարված աշխատանքների արդյունքները

Կոտայքի մարզխորհրդի նիստում ամփոփվել են ընթացիկ տարում կատարված 
աշխատանքների արդյունքները

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել մարզխորհրդի նիստ, որը վարել է ՀՀ Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանը: Նիստի աշխատանքներին մասնակցել և մարզում 2014 թվականի հուլիսի 1-ից գյուղատնտեսական համատարած հաշվառում անցկացնելու մասին օրակարգային հարցի շրջանականերում իր համապատասխան դիտարկումներն է ներկայացրել ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Կոտյաքի մարզպետարանի լրատվության վարչությունից, Վիճակագրական ծառայության ղեկավարն իր խոսքում անդրադարձել է գյուղատնտեսական համատարած հաշվառման նպատակին և կարևորություններին, գործընթացի նախապատրաստական աշխատանքների ընթացքին, ինչպես նաև մարզային հանձնաժողովների և համայնքապետերի կողմից ցուցաբերվելիք օժանդակության անհրաժեշտություններին:

Այնուհետև հուլիսի 1-ի դրությամբ մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ընթացքն ու համապատասխան ցուցանիշներն է ներկայացրել մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լադիկ Նահապետյանը:

Մարզի խորհրդի նիստի օրակարգի հարցերի շրջանակներում մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Սամվել Հակոբյանն անդրադարձել է համայնքներում ընթացիկ տարվա առաջին կիսամյակում իրականացված վարչական հսկողության գործընթացին, ինչպես նաև համայնքների և հանրապետական գործադիր մարմինների համագործակցության մի շարք ուղղությունների:

Ամփոփելով մարզի խորհրդի նիստի աշխատանքները` Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանն իր խոսքում ընդգծել է  քննարկված հարցերի ուղղությամբ պահանջվող աշխատանքների արդյունավետ կազմակերպման կարևորությունները:  

Նիստի ավարտին քննարկվել են մի շարք ընթացիկ հարցեր ևս:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am