Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Համաշխարհային աստղերի ներկայությամբ ամերիկահայ երիտասարդն ամուսնության առաջարկ է արել իր հայ ընկերուհուն

Համաշխարհային աստղերի ներկայությամբ ամերիկահայ երիտասարդն ամուսնության 
առաջարկ է արել իր հայ ընկերուհուն

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սպորտային աշխարհում մեծ հռչակ վայելող ամերիկյան մրցանակաբաշխության ժամանակ ամերիկաբնակ հայ երիտասարդն ամուսնության առաջարկություն է արել իր հայազգի ընկերուհուն: Համարձակ երիտասարդը Վահրամ Շալվարժյանն է, ով աշխատում է ամերիկյան ESPN սպորտային ուղղվածության մեդիաընկերությունում, որն էլ հանդիսանում է Սպորտում գերազանցության ամենամյա մրցանակաբաշխության (ESPY Award) կազմակերպիչը:

Մրցանակաբաշխությանն ամեն տարի իրենց մասնակցությունն են բերում սպորտի և շոու բիզնեսի հայտնի ներկայացուցիչները: Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով espn.go.com-ը, երիտասարդ հաշվապահը համաշխարհային աստղերի ներկայությամբ ոտքի է կանգնել ու ընկերուհուն` Արաքս Գալստյանին, խնդրել դառնալ իր կինը: Շփոթված հայուհին, բարեբախտաբար, պատասխանել է «այո», ինչին հետևել են հանդիսատեսի ծափերն ու զույգի գրկախառնությունը:

 

http://armenpress.am/static/


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am