Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Shell-ը նավթի խոշոր հանքավայր Է հայտնաբերել Մեքսիկական ծոցում

Shell-ը նավթի խոշոր հանքավայր Է հայտնաբերել Մեքսիկական ծոցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Shell անգլո-հոլանդական ընկերությունը նավթի խոշոր հանքավայր Է հայտնաբերել Մեքսիկական ծոցում, որը վերջինիս համար դարձել Է երրորդ նշանակալի հայտնագործությունը ծոցի արեւելյան մասի հետախուզման ավելի քան տասը տարվա ընթացքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով կորպորացիային:

Հետախուզման ընթացքում ընկերությունը հորատել Է «Ռիդբերգ» հորատանցքը ծոցի արեւելյան մասում, ափից 120 կիլոմետր հեռու, ավելի քան 2,2 կիլոմետր խորության վրա: Հորատանցքի խորությունը գերազանցել Է 8 կիլոմետրը:   

Հանքավայրի պաշարների գնահատումը տակավին ավարտված չԷ, սակայն Shell-ը ենթադրում Է, որ դրա պաշարները կկազմեն շուրջ 100 միլիոն բարել նավթային համարժեք, ինչն ավելի վաղ հայտնաբերված «Ապոմատոքս» եւ «Վիսբուրգ» հանքավայրերի հետ համատեղ տալիս Է 700 միլիոն բարել նավթային համարժեքի ռեսուրսային բազա:     

Մեքսիկական ծոցը Shell-ի համար գերակա շրջան Է ԱՄՆ-ում՝ ապահովելով երկրում նավթի եւ գազի հանույթի ավելի քան կեսը՝ 2013 թվականի արդյունքներով՝ օրական գրեթե 180 հազար բարել նավթային համարժեք, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am