Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Ատոմ Էգոյանի «Գերուհին» ֆիլմը կինովարձույթում կհայտնվի օգոստոսին

Ատոմ Էգոյանի «Գերուհին» ֆիլմը կինովարձույթում կհայտնվի օգոստոսին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադահայ ռեժիսոր և սցենարիստ Ատոմ Էգոյանի «Գերուհին» («The Captive») կինոնկարը համաշխարհային կինովարձույթում կհայտնվի օգոստոսի 21-ից:  Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով vokrug.tv կայքը, «Ego Film Arts»-ի և «The Film Farm»-ի համատեղ ջանքերով ստեղծված կինոնկարն արդեն իսկ ցուցադրվել է այս տարվա Կաննի 67-րդ կինոփառատոնին:

Ֆիլմի պաշտոնական թրեյլերը, որը հրապարակվել էր երկու օր առաջ, Youtube կայքում դիտվել է արդեն 97 հազարից ավելի անգամ: Ֆիլմում խաղում են այնպիսի հայտնի դերասաններ, ինչպիսիք են Ռայան Ռեյնոլդսը, Սքոթ Սփիդմենը, Ռոսարիո Դոուսոնը, Միրեյ Ինոսը և այլք: Կինոնկարի նկարահանումներն սկսվել են 2013-ի փետրվարին Օնտարիոյում:

Ֆիլմի գլխավոր հերոսի՝ Մեթյուի դստերն ութ տարի առաջ առևանգել են, սակայն միայն հիմա է նա գտնում աղջկա անհետացման հետ կապված փաստեր: Հանկարծ հույս է առաջանում, որ աղջիկը կարող է դեռ ողջ լինել: Մեթյուին աղջկան փնտրելու գործում օգնում է խուզարկու Նիկոլը: Ֆիլմն ունի նաև մեկ այլ՝ «Գիշերվա թագուհին» անվանումը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am