Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Ադրբեջանական դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ վիրավորված կնոջ վիճակը կայուն ծանր է

Ադրբեջանական դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ վիրավորված կնոջ վիճակը 
կայուն ծանր է

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քարվաճառի տարածքում հուլիսի 11-ին հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ վիրավորված կնոջ վիճակը կայուն ծանր է: Այս մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը: «Քարվաճառի տարածքում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով վիրավորված Կարինե Արշավիրի Դավթյանի առողջական վիճակը այժմ կայուն ծանր է` դրական նախանշաններով: Կարինե Դավթյանն այժմ գտնվում է Մուրացանի հոսպիտալում»,-նշեց Արծրուն Հովհաննիսյանը:

Հուլիսի 11-ին, Քարվաճառի տարածքում հակառակորդի դիվերսիոն խմբի չեզոքացման ժամանակ հայ զինծառայողները ոչնչացրել են մեկ դիվերսանտի: Փոխհրաձգության ժամանակ զոհվել է հայ սպա`1972 թվականին ծնված մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել է 1977 թվականին ծնված Կարինե Դավթյանը:

Օրեր առաջ կրկին ԼՂՀ և ՀՀ պետական սահմանահատվածում (Քարվաճառի ուղղություն) հակառակորդը ձեռնարկել է հերթական հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը: Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում, հակառակորդի հետախուզադիվերսիոն խումբը ժամանակին հայտնաբերվել էր, անդամների մի մասը ձերբակալված են, մյուսները դիմել էին փախուստիԳործողության արդյունքում հայկական կողմը կորուստներ չէր ունեցել: ԼՂՀ ՊՆ-ն հրապարակել էր  դիվերսիոն-հետախուզական խմբի անդամների գերեվարման ապացույցներըիրեղեն ապացույցների եւ դիվերսիոն հետախուզական խմբի գերեվարված անդամ Գուլիև Շահբազ Ջալալօղլուի լուսանկարները


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am