Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Երկու հայաստանցիներ են ձերբակալվել Պետդումայի պատգամավորի օգնականի վրա ավազակային հարձակման կասկածանքով

Երկու հայաստանցիներ են ձերբակալվել Պետդումայի պատգամավորի օգնականի վրա 
ավազակային հարձակման կասկածանքով

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ՆԳ նախարարության Քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները «Ռիս» արագ արձագանքման հատուկ ջոկատի մարտիկների օժանդակությամբ կասեցրել են կազմակերպված Էթնիկ խմբի գործունեությունը, որի մասնակիցներին կասկածում են Պետական դումայի պատգամավորի օգնականի վրա ավազակային հարձակում կատարելու մեջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդված Է գերատեսչության պաշտոնական կայքում:  

«Չարագործները գործել են Մոսկվայի տարածաշրջանի տարածքում: Անցյալ տարվա սեպտեմբերին Մոսկվայի Հարավային օկրուգում կասկածյալներն ավազակային հարձակում են կատարել Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավորի օգնականի վրա, որի ընթացքում զավթել են տուժողի ավտոմոբիլը»,- նշված Է հաղորդագրության մեջ:

Սույն փաստով հարուցվել Է քրեական գործ «ավազակություն» հոդվածով, հաղորդել Է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը:  

«Մոսկվայում իրականացված օպերատիվ-որոնողական միջոցառումների ընթացքում ձերբակալվել են երեք կասկածյալներ: Խոսքը ծնունդով Հյուսիային Օսիա-Ալանիայի Հանրապետությունից նախկինում դատված 43-ամյա բնակչի, ինչպես նաեւ ծնունդով Հայաստանի Հանրապետությունից 39-ամյա եւ 43-ամյա բնակիչների մասին Է: Ձերբակալվածների բնակության վայրերում խուզարկություններ կատարելիս հայտնաբերվել եւ առգրավվել Է «Մակարով» համակարգի ատրճանակ»,- ասված Է հաղորդագրության մեջ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am