Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Ուկրաինայի ՆԳ նախարարությունը հայտնել Է Լուգանսկի մարզում զոհված 30 ուժայինների մասին

Ուկրաինայի ՆԳ նախարարությունը հայտնել Է Լուգանսկի մարզում զոհված 30 ուժայինների մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ 30 մարդ Է զոհվել հուլիսի 11-ի առավոտյան Ուկրաինայի Լուգանսկի մարզի Սվերդլովսկի շրջանի Զելենոպոլե ավանի շրջանում հանրապետության զինուժերի ստորաբաժանումների գնդակոծման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Ուկրաինայի ՆԳ նախարարի խորհրդական Զորյան Շկիրյակը:

 «Առայժմ հրապարակված տեղեկատվությունը վերաբերում Է 30 հոգու: Հնարավոր Է՝ զոհերն ավելի շատ լինեն»,-հայտարարել Է նա հուլիսի 11-ին Կիեւում կայացած ճեպազրույցի ժամանակ, հավելելով, որ գնդակոծումն իրականացվել Է համազարկային կրակի «Գրադ» համակարգի կիրառմամբ:

Ավելի վաղ ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության աշխարհազորայինները հայտարարել են, որ իրենց հաջողվել Է Պերեւալսկ քաղաքի շրջանում Ուկրաինայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռ խփել:

Բուն Լուգանսկում հուլիսի 11-ի կեսօրին գնդակոծում Է սկսվել ականանետներից: Անցած մեկ օրվա ընթացքում գնդակոծումների հետեւանքով քաղաքում մի կին Է զոհվել, տեղի եւս 35 բնակիչներ վիրավորվել են, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am