Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Պուտինն այցով ժամանել Է Հավանա

Պուտինն այցով ժամանել Է Հավանա

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել Է Կուբա: Այցը, որ պաշտոնական բնույթ Է կրում, կտեւի մեկ օրից Էլ պակաս, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին:

Այցի ծրագրով նախատեսված են Պուտինի զրույցը կուբայական  հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հետ, ինչպես նաեւ բանակցությունները Կուբայի Պետխորհրդի եւ Նախարարների խորհրդի նախագահ Ռաուլ Կաստրոյի հետ: Դրանց արդյունքում սպասվում Է մի ամբողջ շարք փաստաթղթերի ստորագրում:

Պուտինը Կուբա Է այցելում երկրորդ անգամ: Առաջին անգամ նա Ազատության կղզի Էր ուղեւորվել 2000 թվականի դեկտեմբերին:

Հավանան առաջին կանգառը կդառնա Լատինական Ամերիկայի երկրներում Պուտինի մեկշաբաթյա ուղեւորության ընթացքում: Կուբա այցի ավարտից հետո նա կուղեւորվի Բուենոս Այրես՝ բանակցելու Արգենտինայի ղեկավարության հետ, ընդ որում նա առաջին անգամ կլինի այդ երկրում: Այնուհետեւ Պուտինը կայցելի Ռիո դե Ժանեյրո՝ մասնակցելու Բրազիլիայի կողմից ֆուտբոլի աշխարհի առաջնության անցկացման իրավունքի փոխանցման արարողությանը, որը Ռուսաստանը կընդունի 2018 թվականին: Այնուհետեւ Բրազիլիայի մայրաքաղաքում կկայանան ռուս-բրազիլական բանակցություններ, իսկ Ֆորտալեզա քաղաքում՝ BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) գագաթնաժողովը, որին կմասնակցի Ռուսաստանի նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am