Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Նոր Սահմանդրությամբ մշակվող մեխանիզմները պաշտոնյային հաշվետու կդարձնեն հասարակության առաջ. Գագիկ Հարությունյան

Նոր Սահմանդրությամբ մշակվող մեխանիզմները պաշտոնյային հաշվետու կդարձնեն 
հասարակության առաջ. Գագիկ Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի սահմանադրությունը պետք է սահմանի հանրային իրավական պատասխանատվության մեխանիզմները և իրավունքի գերակայությունը: Եթե մինչ այժմ սահմանադրությամբ  գերակա է եղել օրենքը, որը իշխանակենտրոն Սահմանադրության վկայություն է, ապա այսուհետ պետք է հիմք դրվի իրավական գերակայությանը, այսինքն` մարդակենտրոն Սահմանադրության հաստատմանը: Այս մասին Սահմանադրական բարեփոխումների նախնական հայեցակարգի շուրջ Լոռու մարզում կայացած հանրային քննարկման ժամանակ ասաց Հայաստանի Սահմանդրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: «Մենք չենք կարող իրավական պետություն ստեղծել, եթե անիրավական քայլերով ենք առաջնորդվում: Սահմանդրությամբ պետք է սահմանվեն պատասխանատվության այն մեխանիզմները, որոնք պետական պաշտոնյային հաշվետու կդարձնեն հասարակության հանդեպ և հիմք կհանդիսանան անօրինությունների վերացման համար: Իշխանակենտրոնության պարագայում իշխանությունը և նրա հայեցողությունը սահմանափակված չեն օրենքով. այդ հարցը պետք է լուծվի մարդակենտրոն Սահմանադրութայմբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Հարությունյանը:

Սահմանադրական դատարանի նախագահը պատմական ակնարկ կատարեց`  ներկայացնելով Հայաստանի պատմության մեջ սահմանադրականության հիմքերը: Նրա խոսքով` սահմանադրությունների միջազգային զարգացումները երկու հիմնական վեկտոր ունեն` իշխանակենտրոն Սահմանադրություն և մարդակենտրոն Սահամանդրություն: Երկրորդ պարագայում կենտրոնում մարդն է, և ամեն ինչ համապատասխանում է նրա բնական իրավունքների ու ազատությունների գերակայությանը: «Անկախացումից հետո Սահմանադրության ստեղծումը գնաց իշխանակենտրոն սահամանդրության ստեղծման ճանապարհով, որը մեծ դեր ունեցավ մեր պետականության կայացման հարցում: 2005-ին մենք փորձեցինք մարդակենտրոն Սահմանադրության համար ուղղություններ մատնանշել և այժմ ցանկանում ենք հասնել այդ հարցի լուծմանը»,- ասաց Հարությունյանը:

 Գագիկ Հարությունյանի համոզմամբ` քանի դեռ շատ խնդիրներ իրենց լուծումը չեն գտել Սահմանադրությամբ, քաղաքացու համար դժվար կլինի իրացնել իր իրավունքը: «Որքան  խնդիրները հստակեցված չեն, այնքան իշխանությունը չի կարող ավելի լավը դառնալ: Համակարգը պետք է այնպիսին լինի, որ հայեցողության սահմանները լինեն սահմանափակ, իշխանությունը սահմանափակված լինի իրավունքով, իսկ հայեցողությունը լինի վերահսկելի: Իմ ցանկությունն է, որ իմ երեխաները ապրեն այնպիսի երկրում, որտեղ չինովնիկները չեն որոշոմ նրանց ճակատագիրը, որտեղ կա Սահմադրություն, որը սահման է դնում, տալիս է նաև ազատության սահմանները»,-նշեց  Հարությունյանը:

Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի հանրային քննարկումների մարզային փուլի շրջանակներում հանդիպումներ են անցկացվել Աշտարակում, Արտաշատում, Արմավիրում, Գավառում: ՀՀ Նախագահին կից սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները քննակում են ունեցել նաև հոգևորականների հետ Մայր Աթոռում և սպասում են նրանց առաջարկություններին, որոնք հաշվի կառնվեն վերջնական հայեցակարգի մշակման ժամանակ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am