Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Անջելինա Ջոլին դատի կտա The Daily Mail-ին

Անջելինա Ջոլին դատի կտա The Daily Mail-ին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈւԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Անջելինա Ջոլին դատի կտա բրիտանական The Daily Mail թերթին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, նման քայլի պատճառը Ջոլիի մասնակցությամբ տեսանյութի հրապարակումն է, որը, ինչպես նշվում է, 1990-ականների տեսանյութ է, երբ դերասանուհին տառապում էր հերոինի կախվածությունից:

Թերթը տեսանյութը վերցրել է National Enquirer տաբլոիդից: 16 րոպե տևողությամբ տեսանյութում Ջոլին հեռախոսազրույց է ունենում իր հոր հետ մոր և եղբոր մասին: Տարածված լուրերի համաձայն՝ տեսանյութի հեղինակը համարվում է թմրանյութերի վաճառքով զբաղվող Ֆրենկլին Մեյերը:

Ջոլին մշտապես բավական բաց արտահայտվել է թմրանյութերի հետ կապված իր անցյալի մասին, սակայն տեսանյութի հրապարակումը համարել է անձնական կյանքի իրավունքի կոպիտ խախտում: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am