Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Օբաման Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար առաջադրել է Ռիչարդ Միլսի թեկնածությունը

Օբաման Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի համար առաջադրել է Ռիչարդ Միլսի 
թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հուլիսի 10-ին առաջադրել է Ռիչարդ Միլս-կրտսերի թեկնածությունը Հայաստանում ԱՄՆ հաջորդ դեսպանի պաշտոնում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարել է Սպիտակ տունը: Եթե առաջարկն ընդունվի Սենատի կողմից, Միլսը կփոխարինի ներկայիս դեսպան Ջոն Հեֆերնին:

«Ես շնորհակալ եմ, որ այս տպավորիչ անհատականություններն ընտրել են իրենց տաղանդն ամերիկացի ժողովրդին ծառայեցնելու ճանապարհը՝ մեր երկրի համար այսքան կարևոր ժամանակ: Ես անհամբերությամբ եմ սպասում նրանց հետ աշխատելուն առաջիկա ամիսներին ու տարիներին»,-ասել է Օբաման՝ վկայակոչելով Միլսին և բոլոր նրանց, ովքեր առաջադրվել են դեսպանական պաշտոններում:   

Միլսը ներկայում Բեյրութում ԱՄՆ դեսպանի տեղակալն է: Նա ժամանակավոր հիմունքներով իրականացրել է նաեւ Մալթայում ԱՄՆ դեսպանության գործերի հավատարմատարի գործառույթները՝ 2011-ի հունիսին: Միլսը դիվանագիտական աշխատանքի է անցել 1988-ին` ծառայելով Փարիզում ԱՄՆ դեսպանությունում, հետագայում նաեւ` Դուբլինում, ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչությունում, Իսլամաբադում, Էր Ռիյադում: Նա Վաշինգտոնում միացել է Խորհրդային բյուրոյին` Հայաստանի և Արդբեջանի անկախացումից հետո պաշտոնի անցնելով հյուպատոսական ծառայությունում:

Միլսն ավարտել է Ջորջթաունի համալսարանի Դիվանագիտության դպրոցը: Նա նաև ունի Տեխասի համալսարանի իրավաբանի դիպլոմ և մագիստրոսական դիպլոմ է ստացել միջազգային անվտանգության ասպարեզում Միջազգային պաշտպանության համալսարանում 2005 թվականին: Մինչ դիվանագիտական աշխատանքի անցնելը, Միլսը Վաշինգտոնում զբաղվել է իրավաբանական պրակտիկայով: Ամուսնացած է դիվանագիտական ծառայության նախկին աշխատակից Լի Կարտերի հետ: Խոսում է ֆրանսերեն և ռուսերեն:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am