Տնտեսություն

Կարկտահարությունից տուժած Շիրակի մարզի համայնքներին աջակցելու հարցը կհստակեցվի մեկ շաբաթվա ընթացքում

1 րոպեի ընթերցում

Կարկտահարությունից տուժած Շիրակի մարզի համայնքներին աջակցելու հարցը կհստակեցվի մեկ շաբաթվա ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի կարկտահարությունից տուժած 21 համայնքներին աջակցություն ցուցաբերելու հարցը կհստակեցվի առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարության նիստից առաջ հայտարարեց վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ հիշեցնելով, որ հուլիսի 9-ին այցելել է Շիրակի մարզ, ծանոթացել համայնքներում ստեղծված վիճակին:

Վարչապետի խոսքով՝ ՀՀ տարածքային կառավարման նախարարության գլխավորությամբ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի վնասի չափերը և կներկայացնի օժանդակություն ցուցաբարելու առաջարկություններ:

Միաժամանակ՝ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ կարկտահարությունից տուժել է նաև Ստեփանավանը: Վարչապետը հանձնարարեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին՝ կառավարության նիստից հետո այցելել Ստեփանավան և ծանոթանալ ստեղծված իրավիճակին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում