Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Յոթ օր առաջնագծում. հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 600 անգամ

Յոթ օր առաջնագծում. հակառակորդը հրադադարը խախտել է շուրջ 600 անգամ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 5  ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԼՂՀ պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն, հունիսի 29-ից հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 600 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 7500 կրակոց:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի սադրիչ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am