Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Հայ պատվիրակներն Ալիեւին թույլ չեն տվել ԵԽԽՎ նստաշրջանը դարձնել ԼՂ խնդրի քննարկման թատերաբեմ

Հայ պատվիրակներն Ալիեւին թույլ չեն տվել ԵԽԽՎ նստաշրջանը դարձնել ԼՂ խնդրի 
քննարկման թատերաբեմ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակությունը կանխել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հակահայկական շոուն` նրան հարցեր չտալով: Փոխարենը, Ալիեւի ելույթը վերածվել է հակաեվրոպական շոուի, քանի որ բոլոր սուր հարցերը նրան տվել են եվրոպական երկրների պատվիրակները: Հայկական պատվիրակությունը մինչ Ստրասբուրգն գնալն է քննարկել գործողությունների ծրագիրն ու, տեղում էլ հասկանալով իրավիճակը, համատեղ որոշում է կայացրել հարցեր չտալ Ալիեւին: Սա մարտավարություն էր, որը, ըստ Ազգային ժողովի փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի, հաջողված է: «Եթե մենք հարցեր տայինք, Ադրբեջանի նախագահին հնարավորություն կտայինք պատասխաններում ուժեղացնել հակահայկական հռետորաբանությունը, հակահայ շոու ցուցադրել, ինչը չէինք կարող թույլ տալ»,- հուլիսի 3-ին Ազգային ժողովում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Նաղդալյանը` հավելելով, որ հայկական պատվիրակությունն աշխատել է համախմբված եւ ցուցաբերչել ուժեղ կամք եւ պատրաստվածություն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, Նաղդալյանը ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության բոլոր անդամներին փորձառու քաղաքական գործիչներ է համարում: «Մենք այդ հարցում միասնական կարծիք ենք դրսեւորել: Գոյություն ունեն մի շարք հարցեր, որոնք կարելի էր բարձրաձայնել ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում, սակայն այս դեպքում, երբ հարց տվողը 30 վայրկյան ունի՝ առանց պատասխանը մեկնաբանելու հնարավորության, հարց տալը դառնում էր անիմաստ»,- ասաց Նաղդալյանը` պատվիրակության անդամներին քննադատողներին խորհուրդ տալով իրենց  գնահատել ոչ թե խոսքով, այլ գործով:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության մեկ այլ անդամ Նաիրա Կարապետյանի ներկայացմամբ` ԵԽԽՎ նստաշրջանի ընթացքում հայ պատվիրակների հանդեպ Ալիեւի ամբողջ ագրեսիան թափվեց եվրոպացի խորհրդարանականների վրա: «Ադրբեջանի նախագահը հերթական անգամ ցույց տվեց իր իրական դեմքը եւ նրա այդ պահվածքը քննարկում էին Եվրոպայի խորհրդի բոլոր պատվիրակները»,- ասաց նա:

Ըստ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արփինե Հովհաննիսյանի` իրենք հատուկ հարց չեն տվել, որպեսզի այդ կերպ արգելեն Իլհամ Ալիեւին Հայաստանի եւ հայկական պատվիրակության հասցեին անհաճո խոսքեր հնչեցնել: «Մենք չէինք կարող թույլ տալ, որ ԵԽԽՎ նստաշրջանը դառնար ղարաբաղյան հիմնախնդրի քննարկման կամ հայ-ադրբեջանական հարաբերությունների պարզաբանման թատերաբեմ»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը:

Հերմինե Նաղդալյանն էլ հիշեցրեց, որ ԵԽԽՎ նախորդ նստաշրջանների ժամանակ, երբ հայկական պատվիրակությունը հարց է ուղղել Թուրքիայի վարչապետին կամ արտաքին գործերի նախարարին եւ ի պատասխան թուրքական կողմն անդրադարձել է հայկական հարցին եւ քննադատել, Հայաստանում կրկին քննադատում էին Հայաստանի պատվիրակությանը, որ հաշվի չեն առել հանգամանքը, որ պատասխանից հետո մեկնաբանության իրավունք հարց տվողը չունի:

Հայաստանի պատվիրակությունը ԵԽԽՎ-ում մասնակցում էր ամառային նստաշրջանին հունիսի 23-27-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am