Երևանում՝ 11:07,   19 Մարտ 2024

Facebook-ը 500 միլիոն դոլարով ձեռք Է բերում տեսագովազդի LiveRail ծառայությունը

Facebook-ը 500 միլիոն դոլարով ձեռք Է բերում տեսագովազդի LiveRail ծառայությունը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Facebook-ը ձեռք Է բերում LiveRail պլատֆորմը տեսագովազդի զետեղման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է սոցցանցի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Գործարքի գումարն ընկերությունները չեն հայտնում: TechCrunch հրատարակության տվյալներով՝ LiveRail-ը Facebook-ի վրա նստել Է մոտավորապես 500 միլիոն դոլար:

2007 թվականին հիմնադրված LiveRail-ն իրենից ներկայացնում Է պլատֆորմ տեսագովազդի զետեղման համար: Ծառայության սպասարկյալների թվում են 200 տարբեր ընկերություններ, այդ թվում՝ Միացյալ Նահանգների ABC հեռուստաընկերությունը, Conde Nast հրատարակչական տունը եւ ֆրանսիական Dailymotion տեսահոստինգը: LiveRail-ի ռեսուրսներում ամսական ցուցադրվում Է շուրջ 7 միլիարդ տեսահոլովակ:   

Facebook-ն աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցն Է՝ 157 միլիարդ դոլարի կապիտալացմամբ (NASDAQ): 2014 թվականի առաջին եռամսյակում Facebook սոցիալական ցանցի զուտ շահույթը հասել Է 642 միլիոն դոլարի, հասույթը՝ 2,5 միլիարդ դոլարի: Սոցցանցի ամսական լսարանը կազմում Է 1,28 միլիարդ օգտատեր: Ընկերությունը հիմնվել Է 2004 թվականին Մարկ Ցուկերբերգի կողմից, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]