Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Associated Press-ի տնտեսական բաժնի լուրերը հուլիսից կարտադրի ռոբոտը

Associated Press-ի տնտեսական բաժնի լուրերը հուլիսից կարտադրի ռոբոտը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Associated Press լրատվակական գործակալության լուրերի մի հատվածը հուլիսից կսկսի արտադրվել հատուկ ռոբոտի միջոցով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին լրատվական գործակալության բլոգում տեղեկացրել է Associated Press-ի ԶԼՄ-ների հետ կապի տնօրեն Պոլ Կոլֆորդը: Լուրերը, որոնք ստեղծելու է ռոբոտը, առնչվելու են բիզնեսի հատուկ թեմատիկային: Դրանք լինելու են եկամուտների վերաբերյալ զեկույցներին առնչվող լուրեր` բաղկացած 150-300 բառից: «Նախկին 300 նյութի փոխարեն, որոնք գրվում էին ձեռքով, մենք կկարողանանք Միացյալ Նահանգներում գտնվող կազմակերպություններին ավտոմատ կերպով մատուցել 4 հազար 400-ը»,- նշել է գործակալության գլխավոր խմբագիր Լոու Ֆերրարան` հավելելով, որ այդպիսով իր աշխատողները կկարողանան խնայել ժամանակը լրագրողական այլ հետաքննություն իրականացնելու համար: Միաժամանակ Ֆերրարան ընդգծել է, որ ռոբոտի օգտագործումը լուրերի ստեղծման ժամանակ պատճառ չի դառնա աշխատողների կրճատման համար:

Associated Press-ը միակ լրատվական գործակալությունը չէ, որ ունի ռոբոտ-լրագրողների օգտագործման պրակտիկա: Ավտոմատացված տարբերակով լուրեր ստեղծելու փորձառություն արդեն իսկ ունեն The New York Times-ը և LA Times-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am