Երևանում՝ 11:07,   1 Հունիս 2024

Յուրա Մովսիսյանը հետազոտություն կանցի Հռոմում

Յուրա Մովսիսյանը հետազոտություն կանցի Հռոմում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի և Մոսկվայի «Սպարտակ»-ի ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը հետազոտություն կանցնի Հռոմում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Սպարտակ»-ի պաշտոնական կայքը գրում է` Մովսիսյանը հետազոտություն կանցնի Հռոմի Մարիանիի հիվանդանոցում: Մովսիսյանը ցավեր է ունեցել աջ ծնկահոդում: Հետազոտությունից հետո հայտնի կլինի, թե որքան ժամանակ կպահանջվի հարձակվողի վերականգնման համար:

Ավելի վախ ԶԼՄ-ները հայտնում էին, որ Մովսիսյանի վնասվածքը այնքան լուրջ է, որ նա կարող է բաց թողնել այս տարին ամբողջությամբ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am