Երևանում՝ 11:07,   8 Մայիս 2024

Արևելյան գործընկերության երկրները կսկսեն տարածաշրջանային համագործակցության ծրագրերը

Արևելյան գործընկերության երկրները կսկսեն տարածաշրջանային 
համագործակցության 
ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արևելյան գործընկերության անդամ երկրների ներկայացուցիչները հուլիսի 4-ին կհանդիպեն Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում և կհայտարարեն տարածաշրջանային համագործակցության դրամաշնորհային ծրագրերի մեկնարկի մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արևելյան գործընկերության տարածաշրջանային համագործակցության աջակցման ծրագրի  իրականացման գրասենյակից, «Արևելյան գործընկերության տարածաշրջանային համագործակցության ծրագրերի բացում» խորագրով միջազգային համաժողովը տեղի կունենա Թբիլիսիի «Մարիոթ» հյուրանոցում:

Նշվում է, որԱրև ելյան գործընկերության անդամ երկրների կենտրոնական և տարածաշրջանային  իշխանությունների ներկայացուցիչները, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչներն առաջին անգամ կհանդիպեն՝ քննարկելու Արևելյան գործընկերության տարածաշրջանային համագործակցության ծրագրերի հեռանկարները, նպատակները, ինստիտուցիոնալ և կառավարման մեխանիզմները:

Համաժողովի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինի Տարածաշրջանային համագործակցության ծրագրերի՝ տարածաշրջանի զարգացման վրա հնարավոր ազդեցությունը: Համաժողովը հրաշալի հնարավորություն կստեղծի հետագա համագործակցության և կապերի ընդլայնման համար՝ տարածաշրջանի զարգացման խնդիրները լուծելու համար միասնական լուծումներ գտնելու հարցում:

ԵՄ Արևելյան գործընկերության երկրների տարածաշրջանային համագործակցության ծրագրի նպատակն է բարենպաստ պայմաններ ստեղծել  Ադրբեջան-Վրաստան-Հայաստան, Հայաստան-Վրաստան, Բելառուս-Ուկրաինա, Ուկրաինա-Մոլդովա տարածաշրջանային համագործակցության համար՝ հաշվի առնելով յուրաքանչյուր տարածաշրջանի առանձնահատկությունները: Նպատակն է նաև ամրապնդել  տեղական և տարածաշրջանային մարմինների, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունների համագործակցության հեռանկարները տարածաշրջանային համագործակցության շրջանակներում իրականացվող համատեղ ծրագրերի մշակման և իրականացման ճանապարհով:

Եվրոպական Միությունը նշված ծրագրերի ֆինանսավորման համար հատկացրել է 12.5 միլիոն եվրո: Արևելյան գործընկերության ծրագիրը ԵՄ նախաձեռնությունն է, որի նպատակն է ամրապնդել ԵՄ-ի և նրա արևելյան հարևանների կապերը՝ քաղաքական համագործակցության և տնտեսական ինտեգրման ճանապարհով: Արևելյան գործընկերության ծրագրի մեջ մտնում է 6 երկիր՝ Հայաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Վրաստան, Բելառուս և Մոլդովա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am