Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Վիտալի Չուրկինը քննադատել է ԱՄՆ-ի կողմից Սիրիայի զինյալներին հսկայական գումար տրամադրելու քայլը

Վիտալի Չուրկինը քննադատել է ԱՄՆ-ի կողմից Սիրիայի զինյալներին հսկայական 
գումար տրամադրելու քայլը

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվան թույլ չի տա ՄԱԿ-ի անվտանգության խորհրդին Սիրիայի վերաբերյալ ընդունել այնպիսի որոշումներ, որոնց համաձայն պատժամիջոցներ կկիրառվեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը`  վկայակոչելով  արաբական լրատվամիջոցները, այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներակայացուցիչ Վիտալի Չուրկինը՝ քննադատելով ՄԱԿ-ի փորձերը 7-րդ բանաձևի կիրառման վերաբերյալ, որը թույլ է տալիս պատժամիջոցներ և ուժ կիրառել:

Չուրկինը նշել է, որ նման փորձերը մարդկանց վիճակի բարելավման հասնելու նպատակ չեն հետապնդում, այլ ավելացնելու են քաղաքական ճնշումը սիրիական կառավարության նկատմամբ:

Ռուսաստանի ներկայացուցիչը նշել է, որ Վաշինգտոնի կողմից Սիրիայի ընդդիմությանը 500 միլիոն դոլար տրամադրելը սխալ ուղղությամբ կատարված քայլ է: «Ես կարծում եմ, որ նման հսկայական գումարը կարելի է ծախսել ինչ-որ օգտակար բանի համար»,- ընդգծել է Չուրկինը՝ ափսոսանք հայտնելով, որ ԱՄՆ-ը սիրիական հակամարտության կրակի վրա յուղ է լցնում` ակտիվ քայերով քաղաքական լուծման հասնելու փոխարեն:

«Մենք այժմ բախվել ենք Բաղդադի և Հալեպի միջև ահաբեկչական երկիր կազմավորելու սպառնալիքի առջև, ինչը, ցավոք, իրականություն է»,- նշել է նա՝ կոչ անելով համատեղ անհրաժշետ քայլեր ձեռնարկել ահաբեկչության դեմ պայքարելու համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am