Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Գևորգ Կոստանյանը բացառում է համակարգային կաշառակերության դեպքերը դատախազությունում

Գևորգ Կոստանյանը բացառում է համակարգային կաշառակերության դեպքերը 
դատախազությունում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազ Գրևորգ Կոստանյանը վստահեցնում է, որ կոռուպցիան դատախազության համակարգում չի կարող համակարգային առումով գոյություն ունենալ: Հունիսի 25-ին լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ գլխավոր դատախազն ընդգծեց, որ համակարգային կոռուպցիայի վերաբերյալ հնարավոր չէ խոսել որևէ պարագայում: «Միաժամանակ, չբացառելով, որ կարող են լինել կոռուպցիայի անհատական դրսևորումներ, ընդամենը կարող եմ ասել, որ նման դրսևերումները հայտնաբերելու պարագայում անմիջապես կչեզոքացվեն, և համապատասխան դատախազը, ով կաշառք է վերցրել կամ կոռուպցիոն այլ վարքագիծ է դրսևորել, կենթարկվի պատասխանատվության»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Կոստանյանը՝ հավելելով, որ դատախաղի կողմից կաշառք վերցնելն ուղղակի ստորություն է թե՛ հասարակության, և թե՛ ամբողջ դատախազական համակարգի նկատմամբ:

Կոստանյանն ընդգծեց, որ  կաշառակերության դեմ անողոք պայքարը ևս դատախազության գործունեության գլխավոր սկզբունքներից է: Նա ընդգծեց, որ կաշառքի պայմաններում իրավական բլոկում հատկապես գոհ են լինում բոլոր կողմերը՝ մեղադրյալը կամ կասկածյալը իր բարեկամներով , կաշառակեր ոստիկանը, քննիչը, դատախազը կամ դատավորը: «Սա մարդկանց մի խումբ է, որտեղ, որպես կանոն, բոլորը գոհ են, քանի որ հասնում են ցանկալի արդյունքի: Կաշառքի սխեմայի բացակայության պայմաններում, որքան էլ տարօրինակ թվա, դժգոհությունները բավականին շատ են լինում, քանի որ վերոնշյալ անձանցից որևէ մեկն արդեն չի կարողանում հասնել իր ապօրինի ակնկալիքին»,- նշեց գլխավոր դատախազը:

Նա ընդգծեց, որ իրենց բոլորովին չի մտահոգում, որ կոռուպցիոն դրսևորուների բացառումը կարող է ոմանց դժգոհությունը առաջացնել, քանի որ դրանից կարող են գոհ չլինել առանձին անհատներ, սակայն հասարակությունը միշտ գոհ է կառուպցիայի բացակայությունից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am