Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

ԱՄՆ-ի իշխանությունները թուլացնում են նավթահումքի արտահանման 40-ամյա արգելքը. Wall Street Journal

ԱՄՆ-ի իշխանությունները թուլացնում են նավթահումքի արտահանման 40-ամյա արգելքը. Wall Street Journal

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բարաք Օբամայի վարչակազմը թուլացնում է ԱՄՆ-ից անմշակ նավթի արտահանման արգելքը, որը գործում էր վերջին 40 տարվա ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Wall Street Journal թերթը:

«ԱՄՆ-ի առեւտրի նախարարությունը թույլատրել է Տեխասի նահանգի երկու էներգետիկական ընկերությունների՝ արտահանելու այսպես կոչված գերթեթեւ նավթը, որի պաշարները ԱՄՆ-ում վերջին ժամանակներս աճել են թերթաքարային հանքավայրերի ակտիվ շահագործման հաշվին»,- նշում է հրատարակությունը: Գերթեթեւ նավթը, որը հայտնի է նաեւ որպես խտանյութ, առատորեն առկա է թերթաքարային ապարներում:

ԱՄՆ-ում անմշակ նավթի արտահանման արգելք էր սահմանվել 1973 թվականին ի պատասխան արաբական երկրների կողմից արեւմտյան երկրներին նավթի մատակարարումների արգելանքի: Սակայն ԱՄՆ-ը կարող է արտահանել նավթամթերք, օրինակ, բենզին եւ դիզելային վառելիք:

Ինչպես նշում է հրատարակությունը, Օբամայի վարչակազմի կողմից սահմանվող կանոններին համապատասխան, գերթեթեւ նավթը նվազագույն վերամշակումից հետո կհայտնվի «նավթամթերք» կատեգորիայում եւ, այդպիսով, կթույլատրվի դրա արտահանումը:

«Նավթի մատակարարումները կարող են սկսվել արդեն օգոստոսին: Ամենայն հավանականությամբ սկզբում դրանք կլինեն ոչ մեծ»,- գրում է թերթը: Վաշինգտոնի Բրուքինգսի ինստիտուտի գնահատումների համաձայն՝ ԱՄՆ-ը հաջորդ տարվանից կկարողանա օրական արտահանել մոտավորապես 700 հազար բարել նավթ, հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am