Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Իսպանական Նավարայի Ինքնավար Շրջանի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանական Նավարայի Ինքնավար Շրջանի խորհրդարանը ճանաչել է Հայոց 
ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի Նավարայի Ինքնավար Շրջանի խորհրդարանը հունիսի 23-ին վավերացրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող հռչակագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Հայաստանի եվրոպական ընկերներ (EuFoA) կազմակերպության լրատվական բաժինը: Հռչակագրի ընդունումը կազմակերպության կողմից Հայաստան և Լեռնային Ղարաբաղ կազմակերպված ուսուցողական այցելությունների արգասիքն է:

Խորհրդարանի ընդունած հռչակագրում նշվում է, որ «համաձայն 1987 թվականի հունիսին Եվրոպայի խորհրդարանի ընդունած բանաձևի, որն ավելի ուշ հաստատվեց համանման բանաձևերով (2002 թվականի փետրվարի 28-ին և 2004 թվականի ապրիլի 1-ին), իրադարձությունները, որոնցից տուժել է հայ ժողովուրդը,  իսկական ցեղասպանություն են»:

«Քանի որ մենք մոտենում ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, նման հռչակագրերը հստակորեն ցույց են տալիս եվրոպական համերաշխությունը հայ ժողովրդի և նրա տառապանքների հետ»,- հայտարարել է Հայաստանի եվրոպական ընկերներ կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոան: Նա ընդգծել է, որ EuFoA-ն հպարտ է, որ իր լայն ցանցի շնորհիվ եվրոպական ավելի ու ավելի շատ հետաքրքրված կողմեր տեղեկանում են խնդրի կարևորության մասին:

Նավարայի Ինքնավար Շրջանի խորհրդարանի ընդունած հռչակագիրը քննադատում է այն ժամանակվա թուրքական վարչակարգի մշակած քաղաքականութունը և Թուրքիային կոչ է անում «լավ և ներդաշնակ հարևանության ոգով դիվանագիտական հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ և սահմանային խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով»: Հռչակագրի տեքստում նշվում է, որ հաշվի առնելով Թուրքիայի ԵՄ անդամ երկրի թեկնածու լինելու փաստը` երկիրը պետք է հրատապ կերպով կարգավորի Հայոց ցեղասպանության ճանաչման և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցերը:

Նավարան Իսպանիայի հյուսիսում գտնվող և Ֆրանսիայի հետ սահմանակից ինքնավար շրջան է, որն իր չափերով գրեթե հավասար է Կիպրոսին (10. 391 քառ. կմ): Նավարայի բնակչության թիվը հասնում է 650 հազարի: Այն Իսպանիայի 4-րդ շրջանն է, որը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը` Բասկերի Երկիր, Կատալոնիա շրջաններից և Բալեարիկ կղզիներից հետո:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am