Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Հայ շախմատիստների բավականին ուժեղ կազմ է հավաքվել աշխարհի առաջնությունում

Հայ շախմատիստների բավականին ուժեղ կազմ է հավաքվել աշխարհի 
առաջնությունում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանի համար արագ և կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը նախապատրաստական շրջան է Օլիմպիադայից առաջ: «Արագ և կայծակնային շապմատի այս առաջնությանը շատ ուժեղ շախմատիստներ են մասնակցելու, և բավականին ուժեղ կազմ է հավաքվել: Այստեղ նորմալ հանդես գալն ավելի դժվար կլինի, քան այլ առաջնություներում»,-«Արմենպրես»-ի հետ զույցում նման կարծիք հայտնեց Սարգսյանը:

Օլիմպիական եռակի չեմպիոնի խոսքով մասնակցությունը հիմնականում կապված է նրա հետ, որ մինչև Նորվեգիայում կայանալիք շախմատային Օլիմպիադան ոչ մի այլ մրցաշար չկա: «Սա նախապատրաստություն է Օլիմպիադայից առաջ: Իհարկե սա անհատական մրցաշար է, և մթնոլորտը այլ կլինի, բայց մարզավիճակ ձեռք բերելու համար լավ մրցաշար է»,-ասաց գրոսմայստերը:

Գրոսմայստերներ Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Սերգեյ Մովսիսյանը, Զավեն Անդրիասյանը կմասնակցեն հունիսի 15-21-ը ԱՄԷ-ի Դուբայ քաղաքում անցկացվելիք աշխարհի արագ եւ կայծակնային խաղի առաջնություններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am