Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Գևորգ Ղազարյանը ցանկանում է արդարացնել «Օլիմպիակոս»-ի սպասելիքները

Գևորգ Ղազարյանը ցանկանում է արդարացնել «Օլիմպիակոս»-ի սպասելիքները

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Գևորգ Ղազարյանը հունական «Օլիմպիակոս»-ի կազմում առաջին անգամ խոսել է իր առաջիկա անելիքների մասին: «Հպարտ եմ, որ խաղալու եմ «Օլիմպիակոս»-ի կազմում և ուզում եմ արդարացնել այն վստահությունը, որ ինձ վրա դրված է թիմակիցների, երկրպագուների կողմից: Ուզում եմ «Օլիմպիակոս»-ի հետ հաղթել երկրի չեմպիոնի կոչումը, գավաթը և որակավորվել Չեմպիոնների լիգայի համար: Ես պետք է կարողանամ արդարացնել ակումբի սպասելիքները: Հիանալի է, որ խաղալու ենք այնպիսի թիմերի հետ ինչպիսիք են «Միլան»-ը, «Լիվերպուլ»-ը կամ «Մանչեստեր Սիթին»»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  ասել է Ղազարյանը:

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Գևորգ Ղազարյանը Աթենքի «Օլիմպիակոս» տեղափոխվեց Դոնեցկի «Մետալուրգ»-ից: Նախանական տվյալների համաձայն` երեք տարվա պայմանագրով: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am