Երևանում՝ 11:07,   4 Հունիս 2024

Անջելինա Ջոլին չինացիներին սաստիկ բարկացրել Է Տայվանի մասին արած իր հայտարարություններով

Անջելինա Ջոլին չինացիներին սաստիկ բարկացրել Է Տայվանի մասին արած իր հայտարարություններով

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին չինացի երկրպագուներին սաստիկ բարկացրել է իր մեկնաբանությամբ, որից հետեւում Է, որ նա Տայվանը չի համարում Չինաստանի բաղկացուցիչ մասը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրել է The Huffington Post-ը՝ վկայակոչելով չինական լրատվամիջոցներին:

Վրդովմունքի առիթ Է դարձել Ջոլիի պատասխանն այն հարցին, թե ով Է նրա սիրելի չինացի ռեժիսորը: Հարցը Շանհայում կայացած մամուլի ասուլիսում հնչեցրել Է Associated Press-ի թղթակիցը: Ջոլին տվել է Էնգ Լիի անունը եւ հավելել. «Ես վստահ չեմ՝ մենք կարող ենք արդյոք Էնգ Լիին համարել չինացի: Նա տվայվանցի Է, բայց նա չինարեն լեզվով շատ ֆիլմեր Է նկարահանում չինացի դերասանների ու դերասանուհիների մասնակցությամբ, եւ ես կարծում եմ, որ նրա աշխատանքները եւ նրա ֆիլմերի դերասաններն ինձ ամենից ավելի են հայտնի եւ ինձ շատ են դուրս գալիս»:

Դերասանուհու պատասխանը վերատպել են Չինաստանի բազմաթիվ ԶԼՄ-ներ, իսկ սոցիալական ցանցերում հայտնվել են Ջոլիին դատապարտող հաղորդագրություններ: Weibo-ի օգտատերերից մեկը գրել Է, թե հասկանալ տալով, որ Չինաստանը եւ Տայվանը երկու տարբեր պետություններ են, Ջոլին խելացի կնոջից վերածվել է ծաղրի առարկայի: Համացանցի օգտատերերից ոմանք խոստացել են բոյկոտել նրա նոր ֆիլմը՝ «Մալեֆիսենտա»-ն:  

Ավելի վաղ շնորհազրկվածի վիճակում Էր հայտնվել Բրեդ Փիթը «Յոթ տարի Տիբեթում» ֆիլմում խաղացած դերի պատճառով: Ֆիլմում նկարահանվելուց հետո արգելվել Էր նրա մուտքը Չինաստան: Պեկինը, սակայն, Փիթին թույլատրել Է Ջոլիին ուղեկցել Չինաստան շրջագայության ընթացքում՝ հաջակցություն «Մալեֆիսենտա» ֆիլմի:

Տայվանի կարգավիճակը վիճելի Է: Պաշտոնապես այն ՉԺՀ-ի վարչական միավոր Է, բայց նրա տարածքը վերահսկվում Է մասնակիորեն ճանաչված Տայվանի Չինական Հանրապետության կողմից: Չինաստանի տարածքներից մեկը, որի կարգավիճակը նույնպես վեճերի տեղիք Է տալիս, Տիբեթն Է, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am