Սփյուռք

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Սիրիայում հայերի դեմ հարձակումները կանխելու խնդրով դիմել է Սպիտակ տուն

2 րոպեի ընթերցում

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Սիրիայում հայերի դեմ հարձակումները կանխելու խնդրով դիմել է Սպիտակ տուն

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը շարունակում է կոչ անել ԱՄՆ Սպիտակ տան ղեկավարությանը` պահանջելու, որ դադարեցնեն Սիրիայում հակահայկական հարձակումները: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին Հայ դատի ԱՄՆ գրասենյակից, ամերիկաբնակ հայերն իրենց անհանգստությունն են հայտնում` կապված վերջին շրջանում Սիրիայի Հալեպ քաղաքի հայաբնակ շրջաններում սաստկացած հարձակումների հետ, որի հետևանքով տեղական իշխանությունները տարածքը հայտարարել են աղետի գոտի:

Այս կապակցությամբ Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը բոլորին կոչ է արել դիմել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հետևյալ պահանջներով` դադարեցնել Հալեպում անմեղ քրիստոնյաների և բոլոր քաղաքացիական անձանց ռմբակոծումը, ճնշում գործադրել Թուրքիայի վրա, որպեսզի վերջինս թույլ տա Եփրատ գետի ջրի ազատ հոսքը Սիրիա: Միաժամանակ Հայ դատի հահձնախմբի անդամները Սպիտակ տան ղեկավարությանը կոչ են անում պատասխանել իրենց մտահոգություններին` կապված պատմական հայաբնակ Քեսաբ բնակավայրից հայերին բռնի կերպով տեղահանելու գործում Թուրքիայի մասնակցության հետ:

Հալեպի հայկական Նոր Գյուղ թաղամասը հայտարարվել է աղետի գոտի: Հալեպի լրատվական գրասենյակը կոչ է ուղղել համայն հայությանը՝ բոլոր միջոցներով սատար կանգնելու ի նպաստ անմարդկային հրթիռաձգության կասեցման, հանուն աղետահար ժողովրդի ֆիզիկական անվտանգության ապահովման:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում