Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր քարտուղարը շնորհավորական նամակ է հղել Շառլ Ազնավուրին

ՅՈւՆԵՍԿՕ-ի Գլխավոր քարտուղարը շնորհավորական նամակ է հղել Շառլ 
Ազնավուրին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Իրինա Բոկովան մայիսի 20-ին նամակ է հղել Շառլ Ազնավուրին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դրանում, մասնավորապես, ասված է.

«Պարո՛ն դեսպան, սիրելի՛ բարեկամ,  

Այն պահին, երբ Բեռլինը երջանկությունը կունենա Ձեզ իր բեմի վրա ընդունելու հինգշաբթի` մայիսի 22-ին, ես ցանկանում եմ Ձեզ հղել իմ ջերմագին բարեմաղթանքները Ձեր տարեդարձի առթիվ:

Թույլ տվեք հղել Ձեզ իմ յուրահատուկ բարեմաղթանքները, քանի որ ես գիտեմ, որ Դուք մեծ արվեստագետ եք, ով կարողացավ իր հայացքը, ձգտումներն ու սպասելիքներն ուղղել դեպի ապագա և հնարավորությունների հորիզոն, այլ ոչ թե դեպի անցյալ և հայրենաբաղձություն, ինչը կարտահայտվեր տարեցտարի սահմանված և որոշված տոնակատարություններով: Գիտեմ, որ չափազանց կարևորում եք անխոնջ ծառայությունը Ձեր արվեստին` գեղեցիկ, հղկվածբև սրտի թելերի վրա խաղացող տեքստերի միջոցով, որոնք բոլորն իրենց մեջ կրում են ուղերձ և խորը զգացմունքներ: Յուրաքանչյուրի սիրտն ու հոգին այդտեղ գտնում է որոշակի արձագանք:

Եվ սա ավելին է, քան «տարեդարձի տոնակատարություն»: Ինչպես Դուք ինքներդ ասացիք, ի վերջո, թիվը քիչ կարևոր է: Ես ուզում եմ ուրախությամբ և ժպիտով որջունել Ձեր մեջ եղած ստեղծագործ կյանքը, քանի որ Դուք բառի ամենախորը իմաստով հեղինակ և բանաստեղծ եք, ով ուրիշներին նվիրում է այդ ստեղծագործական շունչը, որ մշտապես ապրում է իր մեջ: Գրավոր ստեղծարարությունն է, որ կրում են Ձեր աշխատանքները և Ձեր ձայնն ամբողջ աշխարհում: Այդ ստեղծարարությունը, որ միշտ արթուն է Ձեր մեջ, հանգեցնում է նաև վեպերի և հուշերի: Այդ ստեղծարարությունն է, որ արտահայտվում է ձևավորվող արվեստագետների հետ ունեցած Ձեր գործակցության մեջ, և որն ամեն անգամ ունենում է ուրախալի և հաջողված արդյունք:

Դուք օրինակ եք երգի մեջ և երգի միջոցով ունեցած Ձեր հանձնառության ուժի և Ձեր շնորհիվ դրանում արտահայտված հոգու շնչի: Լիովին ժամանակակից և առատորեն արտահայտված այդ տաղանդի համար է, որ հանդիստեսը` Ձեր երկրպագուները, նրանք ովքեր Ձեր մեջ տեսնում են հսկայական ոգեշնչում, Ձեզ սիրում ու հիանում են Ձեզանով: Ապրելով Ձեր կյանքը` Դուք հանդիսանում եք մեր զգացմունքների, ցավերի, ուրախությունների, և, իհարկե, սիրո փխրուն, խորհրդավոր և ազդեցիկ օղակի վիթխարի խոսնակը:

Ուրեմն Ձեզ հուզված և անկեղծ «ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ» եմ հայտնում: Ողջունում եմ տաղանդավոր արվեստագետ-բանաստեղծին և մարդուն, ով անընդհատ մեզ ավելին է նվիրում:

Պարո՛ն դեսպան, խմդրում եմ ընդունել խորին հարգանքներիս հավաստիքը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am