Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Մոտ ապագայում կեզրափակվեն Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու գործընթացները. Պուտին

Մոտ ապագայում կեզրափակվեն Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի 
միանալու գործընթացները. Պուտին

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈւՐԳ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոտ ապագայում կեզրափակվեն Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու գործընթացները: Այս մասին հայտարարեց Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ իր ելույթում: «Ռուսաստանը գործընկերների հետ իրականացնում է մասշտաբային եվրասիական տնտեսական ծրագիր: Դրա կենտրոնական իրադարձությունը տեղի կունենա Աստանայում մայիսի 29-ին, երբ կստորագրվի Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը: Այն ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից` 170 միլիոն բնակչությամբ տարածքում լայն հնարավորություններ ստեղծելով բիզնեսի, համատեղ ներդրումային ծրագրերի, համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականության համար` արտաքին շուկաներում կոորդինացիայի համար: Բոլոր գործընկերների համաձայնությամբ մոտ ապագայում կեզրափակվեն նաեւ մեր ինտեգրացիոն միությանը Հայաստանի միանալու գործընթացները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայտարարեց Պուտինը:

Համապատասխան աշխատանքներ իրականացվում են նաեւ Ղըրղզտանի հետ: Ռուսաստանը, Վլադիմիր Պուտինի խոսքով, լուրջ հեռանկարներ է տեսնում Եվրասիական միության եւ Եվրամիության համագործակցության համար: «Մենք պատրաստ ենք համագործակցել եւ ԵՄ առանձին երկրների, եւ ողջ Եվրամիության հետ: Եվրոպան մեր կարեւորագույն տնտեսական գործընկերն է եւ ցանկանում ենք, որ վերացվեն առեւտրի համար խոչընդոտ հանդիսացող արգելքները»,-ասաց ՌԴ նախագահը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am