Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Ռուսական արվեստի թանգարանում բացվեց Արշիլ Գորկուն նվիրված ցուցահանդես- վաճառք, որի հասույթը կտրամադրվի «Նոր Հալեպ» ծրագրին

Ռուսական արվեստի թանգարանում բացվեց Արշիլ Գորկուն նվիրված ցուցահանդես-
վաճառք, որի հասույթը կտրամադրվի «Նոր Հալեպ» ծրագրին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ մեծանուն նկարիչ Արշիլ Գորկու ծննդյան հոբելյանական տարեդարձին նվիրված, Ռուսական արվեստի թանգարանում բացվեց «Ողբերգական լույսի գույները» խորագրով ցուցահանդես-վաճառք, որի վաճառքից գոյացած հասույթը կուղղվի սիրիահայերի «Նոր Հալեպ» թաղամասի կառուցմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` միջոցառմանը ներկա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի խոսքով` Արշիլ Գորկին իր հոգեկարտվածքով, ստեղծագործություններով համարվում է Հայոց ցեղասպանության խորհրդանիշը նկարչության մեջ: «Ինչպես Կոմիտասը երաժշտության մեջ, Սիամանթոն, Վարուժանը բանաստեղծական արվեստի, այնպես էլ Արշիլ Գորկին Հայոց ցեղսապանության խորհրդանիշն է: Չնայած նա վերապրեց այն, բայց նրա հոգեկերտվածքը, նրա տառապանքները ցեղասպանության հետևանքների ազդեցությունն ունեին: Գորկու ստեղծագործելու իմաստը նրա պոռթկումն է, ժայթքումը վրձնահարվածների ձևով, որ նա ներկայացրեց աշխարհին: Այսօր էլ Արշիլ Գորկին համարվում է ոչ միայն հայ նկարչության պատմության, այլև համաշխարհային պատմության մեջ հետք թողած նկարիչներից մեկը: Նրա աշխատանքները պետք է ներկայացվեն ոչ միայն Հայաստանում, ոչ միայն աշխարհի տարբեր ծայրերում, այլ մեծագույն թանգարաններում, հատկապես` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին` ներկայացնելով աշխարհին հայ ժողովրդի պատմության այդ մասը»,- ասաց Հրանուշ Հակոբյանը` ուրախությամբ նշելով «Արշիլ Գորկու» գեղանկարչական դպրոցի գոյության մասին:


ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, արվեստաբան Շահեն Խաչատրյանն էլ ուրախությամբ փաստեց, որ մոտ օրերս Էջմիածին կհասնեն Արշիլ Գորկու նկարները, որոնք նրա քրոջ` Վարդուհու նվիրատվությունն են Սուրբ Էջմիածնին: «Արշիլ Գորկու մասին համառոտ խոսելը շատ դժվար է. մի նկարիչ, որ ծնվեց Վանում, Ամերիկայում դարձավ նորագույն նկարչության պատմության մեջ բոլորովին նոր ուղի բացող` իր բարձր գունազգացողությամբ և գերզգացողությամբ: Նա ճանապարհ բացեց վերացական արվեստի համար, որ Եվոպայում և Ամերիկայում լայն տարածում ուներ: Էջմիածնին կտակված նրա գործերը կպահվեն Խրիմյանի կառուցած թանգարանում»,- ասաց Շահեն Խաչատրյանը:

Արշիլ Գորկու և Շահեն Խաչատրյանի հոբելյանական տարեդարձների կապակցությամբ, ՀՀ սփյուռքի նախարարի որոշմամբ` Շահեն Խաչատրյանը պարգևատրվեց «Արշիլ Գորկու» մեդալով:

«Հայ արվեստի փայլուն մեկնաբաններից է Շահեն Խաչատրյանը, ով ծնվել է օտար երկրում, բայց եկել, հաստատվել է հայրենիքում, դարձել Շահեն Խաչատրյան անուն-ազգանունը, որը երբեք-երբեք արվեստասեր հասարակության գիտակցությունից չի կարող դուրս գալ: Այսօր, ի նշանավորումն նրա 70-ամյա տարեդարձի, Սփյուռքի նախարարությունը նրան պարգևատրել է «Արշիլ Գորկու» մեդալով: Նա շատ պարգևներ է ստացել, բայց այս մեդալը այսօր իր և Գորկու հոբերլյանների առիթով կզարդարի նրա  պարգևների շարքը»,- ասաց նախարարը:

ՀՀ սփյուռքի նախարարության «Մեր մեծերը» ծրագրի շրջանակում Ռուսական արվեստի թանգարանում գործում է Արշիլ Գորկուն նվիրված ցուցահանդես-վաճառքը, որտեղ ներկայացված են հայ մերօրյա նկարիչների աշխատանքները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am