Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Մայիսի 11-ին Դոնեցկում եւ Լուգանսկում կանցկացվի հանրաքվե

Մայիսի 11-ին Դոնեցկում եւ Լուգանսկում կանցկացվի հանրաքվե

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում վաղը առավոտյան կրկին կլինի Ուկրաինան: Այդ երկրի ամենամեծ շրջաններից մեկում` Դոնբասում կանցկացվի հանրաքվե եւ, ամենայն հավանականությամբ, Ուկրաինան կկրի տարածքային հաջորդ կորուստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նախատեսված էր, որ մայիսի 11-ին հանրաքվեներ կանցկացվեն Դոնբասի երեք մեծ շրջաններում` Դոնեցկում, Լուգանսկում եւ Խարկովում, սակայն մայիսի 9-ին ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի արեւելյան շրջաններում անցկացվելիք հանրաքվեն ավելի կմեծացնի լարվածությունը Կիեւի հետ եւ չի նպաստի հարաբերությունների կարգավորմանը: Պուտինի այս կոչին արձագանքեցին Խարկովում եւ անորոշ ժամանակով հետաձգեցին հանրաքվեի անցկացումը: Դոնեցկում եւ Լուգանսկում շարունակվում են նախապատրաստական աշխատանքներն, ու մայիսի 11-ին 1527 ընտրատեղամասերում ուկրաինացիները կորոշեն` ցանկանո՞ւմ են ինքնորոշովել եւ լինել անկախ, թե` մնալ Ուկրաինայում կազմում: Հանրաքվեի անցկացման համար ուժեղացվել է իրավապահ մարմինների աշխատանքը, քանի որ չեն բացառվում նաեւ ուժգին բախումները:

Միջազգային հանրությունն արդեն հայտարարել է, որ չի ճանաչելու նաեւ Դոնբասում հանրաքվեի որեւէ արդյունք եւ Ղրիմի օրինակով շարունակելու է Դոնբասն էլ ընդունել Ուկրաինայի մաս: Ինչ վերաբերում է Ուկրաինայի իշխանություններին, ապա երկրի նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովը հայտարարել է, որ պատրաստ է բանակցել կողմերի հետ եւ գալ համաձայնության:

«Մենք շտապում ենք Դոնբաս եւ պատրաստ են նստել բանակցությունների սեղանի մոտ»,- հայտարարել է Տուրչինովը: Քննարկումների անցկացմանը համձայնելով` միաժամանակ Տուրչինովը բացառել է Ուկրաինայի ֆեդերալացումը: Նրա գնահատմամբ, դա կբերի շրջանների ինքնաոչնչացման: «Դա էյֆորիա է, որը հետագայում կբերի շատ վատ հետեւանքների: Հազարավոր մարդիկ արդեն այդ սխալների հետեւանքները զգում են: Նրանք, ովքեր հանդես են գալիս հանուն անկախության, չեն գիտակցում, որ դա տնտեսության, սոցիալական ծրագրերի եւ հազարավոր մարդկանց կյանքերի կործանում է նշանակում»,- հայտարարել է Տուրչինովը:

 

 

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am