Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Գյումրու պատմության մեջ առաջին անգամ հայ-ռուսական զորամիավորումները համատեղ շքերթ անցկացրին

Գյումրու պատմության մեջ առաջին անգամ հայ-ռուսական զորամիավորումները համատեղ շքերթ անցկացրին

ԳՅՈՒՄՐԻ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու պատմության մեջ 2014 թվականի մայիսի 9-ին առաջին անգամ կայացավ հայ-ռուսական զորամիավորումների համատեղ շքերթ: Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 69-ամյակին նվիրված զորահանդեսին մասնակցում էին ՀՀ զինված ուժերի Շիրակի մարզի զորամասերի և ՀՀ ռազմական դաշնակից ՌԴ ԶՈՒ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զորամասերը:

Գյումրու «Վարդանանց» հրապարակում հաղթանակի մարտական դրոշի մուտքն ազդարարեց համատեղ շքերթի մեկնարկը: Շքերթի հրամանատարն էր ՌԴ 102-րդ ռազմաբազայի շտաբի պետ- գնդապետ Ալեքսեյ Ավդեևը, իսկ շքերթն ընդունեց ՀՀ և ՌԴ միացյալ զորախմբավորումների և ուժերի շտաբի պետի տեղակալ գնդապետ  Դավիթ Աղաջանյանը: Մինչ զորամիավորումների քայլերթը, բոլորին ողջունեց ՀՀ և ՌԴ միացյալ զորախմբավորման հրամանատար և ուժերի գեներալ-լեյտենանատ Միխայել Գրիգորյանը:

ՀՀ և ՌԴ հիմներից հետո հրապարակն առաջինը մտնելու պատիվը Հայերանական մեծ պատերազմի վետերաններինն էր: Հայ-ռուսական զորամիավորումների քայլերթից հետո, հրապարակ մտավ նաև 102-րդ ռազմաբազայի մարտական նշանակության տեխնիկան: Շարասյունը գլխավորում էին ԲՌԴՄ-2 հետախուզադիտական մարտական մեքենաները՝ համալրված կառավարվող հակատանկային ռեակտիվ արկերով: Ցուցադրվեցին նաև ցանկացած պայմաններում արդյունավետ կապ ապահովվող հրամանատարային-կառավարման մեքենաները, ԲՄ-21 համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, որի նախատիպը հանդիսանում է լեգենդար «Կատյուշան», ինչպես նաև ՄՏ-12 հակատանկային հրետանային ստորաբաժանումները: Տեխնիկայից հետո հրապարակում էր  միացյալ նվագախումբը դիրիժոր՝  մայոր Իվան Սայենկոյի գլխավորությամբ: Շքերթի ներկաներին իրենց հմտություններով ու պատրաստականությամբ ուրախացրեց նաև ՀՀ ԶՈՒ պահպանման գնդի պատվո-պահակային վաշտը: Հայրենական Մեծ պատերազմի 69 ամյակին նվիրված տոնական շքերթը եզրափակեց ՀՀ ԶՈՒ պահպանման գնդի պատվո պահակային վաշտի   ՀՀ ԶՈՒ նվագախմբի տոնական երթով:

«Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի անունից շնորհավորում եմ Մեծ Հայրենականի վետերաններին՝ նրանց քաջագործության համար, նաեւ խոնարհվում եմ այն մարդկանց շիրիմների առջեւ, ովքեր չզգացին հաղթանակի բերկրանքը: Գյումրիում կայացած համատեղ զինվորական շքերթը դա նախեւառաջ խոնարհում է եւ ապացույց, որ սերունդները չեն մոռացել հաղթական անցյալը»,- լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց 102-րդ ռազմաբազայի հրամանատարի տեղակալ Պավել Ալեքսյուկը:

Մայիսյան հաղթանակների   առթիվ այսօր բազմամարդ էր Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքը: Գյումրու «Վարդանաց» հրապարակում կայացած հայ-ռուսական զորամիավորումների համատեղ  շքերթից հետո, մարզային եւ քաղաքային իշխանությունների ներկայացուցիչները, զինվորականները եղան «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում, հարգելով Հայենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակը՝ ծաղկեպսակ դրեցին «Անմար կրակ»-ի մոտ:

Անցած տարիների նման այս տարի եւս միջոցառմանը ներկա էին պատերազմի  վետերանները: 69 տարի առաջ ձեռք բերած հաղթանակը փառահեղ էր, ինչի համար պետք է շնորհակալ լինենք  թե՛ նրանց ում արյան գնով վաստակեցինք հաղթանակը եւ թե՛ նրանց, ում շարքերն այսօր նոսրանում են: Մոտ ինը հազար գյումրեցի մասնակցեց Մեծ Հայրենականին, բայց տուն վերադարձավ երեք հազարը:

Արմենուհի Մխոյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am