Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Արամ MP3-ի տրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը` մարտական

Արամ MP3-ի տրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը` մարտական

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոպենհագենում գտնվող «Եվրատեսիլ-2014»-ի հայաստանյան պատվիրակությունը բարձր տրամադրություն ունի եւ իրականացնում է վերջին նախապատրաստական աշխատանքները մրցույթի կիսաեզրափակիչ փուլից առաջ:  Կոպենհագենից այս  մասին «Արմենպրես»-ին հաղորդեց Առաջին ալիքի PR մենեջեր Արուսյակ Զախարյանը:

 «Մի քանի ժամից Արամը կմասնակցի մրցույթի եւս մեկ փորձի եւ արդեն կպատրաստվի մրցույթին ելույթ ունենալուն: Արամ MP3 -ի տրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը` մարտական»,- պատմեց նա:


Հայաստանի տարածքում մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը  կցուցադրվի  մայիսի 6-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում ժամը 23:00-ին: Մեր երկրի պատվիրակ  Արամ MP3-ն ելույթ կունենա առաջին համարի ներքո:  Այս երեկո առաջին կիսաեզրափակչին 10 տեղի  համար կպայքարեն  16 երկրների` Հայաստանի, Լատվիայի, Էստոնիայի, Շվեդիայի, Իսլանդիայի, Ալբանիայի, Ռուսատանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Բելգիայի, Մոլդովայի, Սան Ռեմոյի, Պորտուգալիայի, Նիդեռլանդների, Մոնտենեգրոյի, Հունգարիայի ներկայացուցիչները:  Առաջին կիսաեզրափակիչին մասնակցող 16 երկրներից 10-ը կընտրվեն ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում` 50/50 հարաբերակցությամբ:  Երկրպագուները շարունակում են բարեմաղթանքներով և սատարող կոչերով հեղեղել Արամ MP3-ի  ֆեյսբուքյան էջը: 

Երկրորդ կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 8-ին, իսկ եզրափակիչը` մայիսի 10-ին: Not alone երգի երաժշտության հեղինակը Արամ MP3-ն է, խոսքի հեղինակը` Գարիկ Պապոյանը: Ի դեպ, Եվրոպական հեռարձակողների միությունը և «Եվրատեսիլ» երգի մրցույթի ստուգիչ խումբը որոշել են այս տարի առաջին անգամ հրապարակել միջազգային երգի մրցույթին մասնակցող երկրների ազգային ժյուրիի անդամների անունները, ովքեր քվեարկելու են եզրափակիչի և համապատասխան կիսաեզրափակիչների ժամանակ: Հայաստանի ազգային ժյուրիի կազմում ընդգրկված են երգչուհիներ Ինգա, Անուշ Արշակյանները, հեռուստահաղորդավար Ավետ Բարսեղյանը, քանդակագործ, նկարիչ Արման Դավթյանը: Ժյուրիի նախագահն է երաժիշտ, պրոդյուսեր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ասատուր Ասատրյանը։




Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am