Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Օբաման 6-րդ տարին անընդմեջ դրժում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր խոստումը. CNN

Օբաման 6-րդ տարին անընդմեջ դրժում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր 
խոստումը. CNN

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Արդեն վեցերորդ տարին է` նախագահ Բարաք Օբաման դրժում է հայ համայնքին տված խոստումը` ճանաչել Հայոց ցեղասպանությունը` մոտ մեկ դար առաջ Օսմանյան կայսրության ձեռքով իրականացված 1.5 միլիոն հայերի կոտորածը «ցեղասպանություն» կոչելով: Նա դա արել է հարգելով թուրքական կառավարությունը, որին, մի կողմ դնելով պատմական խեղաթյուրումները, Օբամայի վարչակազմը շատ կարևոր դաշնակից է համարում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է քաղաքական լրագրող Ջեյք Թրափերը` CNN-ով հեռարձակվող իր հեղինակային «Ճանապարհ Ջեյք Թրափերի հետ» հաղորդաշարի հերթական հաղորդման ժամանակ, որի վերջին հաղորդումը նվիրվել է  Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա առթիվ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ամենամյա ուղերձին: 

Մեջբերվում է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանի հայտարարությունը. «Ցավալի է տեսնել, որ մեր նախագահը, ով գրասենյակ է եկել` խոստանալով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այն աստիճան է իջել, որ թույլ է տալիս օտար  կառավարությանը մեր երկրին թելադրել, թե ինչ ասի ցեղասպանության մասին, որ հիմնավորապես վավերագրված է մեր ազգային արխիվներում»:

Թրափերը նկատում է, որ ամերիկահայերի հիասթափությունը շատ ավելի խորքային է, քանզի սենատոր եղած ժամանակ Օբաման ոչ միայն խոստացել էր կոտորածներն անվանել «ցեղասպանություն», այլև այսպես վարվելու կամք էր հայտնել` ցույց տալու համար, թե ինչու է ինքն այն թեկնածուն, որի կարիքն ունի ամերիկյան ազգը: Որպես նախագահի թեկնածու նա քննադատել էր ԱՄՆ նախկին պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին` Հայստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին ազատելու համար, ինչ է,  թե վերջինս «իրավացիորեն օգտագործել էր «ցեղասպանություն» բառը` 1915 թվականի հայկական կոտորածները նկարագարելու համար»: «Ես պետքարտուղար Ռայսին եմ հայտնել իմ կայուն համոզմունքն առ այն, որ Հայոց ցեղասպանությունն անհիմն պնդում չէ, անձնական կարծիք կամ տեսակետ, այլ լայնորեն փաստագրված փաստ` ապացուցված ճնշող թվով պատմական ապացույցներով: Փաստերն անհերքելի են»,- ժամանակին նշել է Օբաման: «ԱՄՆ-ն արժանի է ունենալ այնպիսի առաջնորդ, ով ճշիտը կխոսի Հայոց ցեղասպանության մասին և ուժով կպատասխանի բոլոր ցեղասպանություններին: Ես մատդիր եմ դառնալ այդ մարդը»,- ասել է նա 2008-ին:

Այսօր ՄԱԿ-ում ԱՄՆ նախագահի դեսպանն է Սամանտա Փաուերը, ով Պուլիտցերյան մրցանակ է ստացել իր «Խնդիր դժոխքից: Ամերիկան և ցեղասպանության դարը» գրքի համար: Գրքում Փաուերը քննադատում է ԱՄՆ նախորդ նախագահներին, ովքեր չեն կասեցրել ցեղասպանությունը` գալով այն եզրահանգման, որ «վախենալու է խոստովանել, բայց այս երկրի` չմիջամտելու հետևողական քաղաքակնությունը ցեղասպանության օրինակով վկայում է քաղաքական համակարգի ոչ միայն անսարքության, այլև անարդյունավետության մասին»:

«Ամերիկյան ոչ մի նախագահ երբեք գերակայություն չի դարձրել ցեղասպանությունների կանխարգելումը, և ամերիկացի ոչ մի նախագահ քաղաքական պատասխանատվություն չի կրել իր անտարբերության համար:  Ուստի պատահական չէ, որ ցեղասպանությունը շարունակում է տեղի ունենալ»,- նշված է գրքում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am