Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ՖԻՖԱ-ն չի կարող որոշել ֆուտբոլի աշխարհի առաջնության տոմսերի քանակը

ՖԻՖԱ-ն չի կարող որոշել ֆուտբոլի աշխարհի առաջնության տոմսերի քանակը

ԵՐԵՎԱՆ,25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի մարկետինգի տնօրեն Տյերի Վայլը տեղեկացրել Է, որ ՖԻՖԱ-ն աայժմ չի կարող որոշել, թե որքան տոմս կթողարկի 2014 թվականին Բրազիլիայում կայանալիք ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերին:

Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: Վայլը նշել Է, որ դա կապված Է Բրազիլիայում մարզադաշտերի կառուցման անավարտության հետ:

ՖԻՖԱ-ն նախատեսում Էր, որ մինչեւ 2013թ. դեկտեմբեր Բրազիլիայում արդեն պատրաստ կլինեին 12 մարզադաշտեր, իսկ պատրաստ եղան միայն 6-ը, մնացած 6-ից շինարարական աշխատանքներ են տարվում 3-ում:

«Մենք կանգնել ենք խնդրի առջեւ եւ չենք կարող որոշել տոմսերի անհրաժեշտ քանակը, բայց առայժմ  տոմսերի 7 տոկոսը վաճառքի չենք հանել, հնարավոր Է, որ մենք ժամանակ չունենանք ստուգել բրազիլիական բոլոր մարզադաշտերի տեխնիկական վիճակը»,-ասել Է ՖԻՖԱ-ի մարկետինգի տնօրենը:

ՖԻՖԱ-ն արդեն իսկ վաճառքի Է հանել 2,7 միլիոն տոմս, որոնց 58 տոկոսը նախատեսված Է բրազիլացիների համար: Նախատեսվում Է, որ կթողարկվի եւս 200 000:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am