Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հովհաննես Դավթյանը՝ ձյուդոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Հովհաննես Դավթյանը՝ ձյուդոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանցի մարզիկ 60կգ քաշային Հովհաննես Դավթյանը նվաճել Է ձյուդոյի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը: Այս մրցաշարն ընթանում Է Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքում:

Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Դավթյանն իր առաջին մրցամարտում հաղթել Է բուլղարացի Յանիսլավ Գերչեւին, այնուհետեւ` պորտուգալացի Նունու Կարվալիուին, բայց երրորդ մրցամարտում զիջել Է վրացի մարզիկ Ամիրան Պապինաշվիլուն:

Բրոնզե մեդալի համար մրցապայքարում Դավթյանը հաղթեց ադրբեջանցի Օրհան Սաֆարովին:

Առաջնության կանանց մրցաշարում հայաստանցի ձյուդոիստ Ժաննա Ստանկեւիչը զբաղեցրել Է 7-րդ տեղը:

Հայաստանն այս առաջնությանը ներկայացնում են նաեւ 81կգ քաշայիններ Անդրանիկ Չափարյանը եւ Ռաֆայել Դավթյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am