Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ֆրանսահայերը Լիոնում երթ են կազմակերպել ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

Ֆրանսահայերը Լիոնում երթ են կազմակերպել ի հիշատակ Հայոց ցեղասպանության 
զոհերի

ԼԻՈՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 99-ամյա տարելիցի կապակցությամբ Լիոնի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցու բակում էին հավաքվել շուրջ 500 ֆրանսահայեր: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով lyonmag.com-ը, այնուհետև ֆրանսահերը երթ են անցկացրել Լիոնի փողոցներով` ի հիշատակ 1,5 միլիոն զոհերի:

Երթը շարժվել է դեպի Լիոնում կանգնեցված Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղ Թուրքիայի իրականացրած ոճրի դատաարտման և դրա ճանաչման կոչերով ելույթներ են հնչել Լիոնում հայկական սփյուռքի ներկայացուցիչների կողմից:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am