Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Սիրիայում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ ոգեկոչել են զոհերի հիշատակը

Սիրիայում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ ոգեկոչել են 
զոհերի հիշատակը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց Մեծ Եղեռնի 99-րդ տարելիցի կապակցությամբ, ապրիլի 24-ին, Դամասկոսի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցում մատուցվել է պատարագ և հոգեհանգստյան կարգ Ցեղասպանության հուշարձանի մոտ, որից հետո Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը և դեսպանության անձնակազմը ծաղկեպսակ են զետեղել անմար կրակի մոտ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, արորողությանը մասնակցել են բազմաթիվ սիրիահայեր, Հայաստանի քաղաքացիներ, լրագրողներ, հասարակական գործիչներ, քույր եկեղեցիների հովվապետեր, ինչպես նաև Հռոմի Պապի պատվիրակը:

Տարիներ ի վեր ձևավորված ավանդույթի համաձայն, Սիրիայում ՀՀ դեսպանություն են այցելել սիրիահայ համայնքի ներկայացուցիչները և գրառում կատարել ոգեկոչման հուշամատյանում:

Նույն օրը երեկոյան ՍԱՀ-ում ՀՀ դեսպանը մասնակցել է Դամասկոսի հայ կաթողիկե համայնքի կազմակերպած միջոցառմանը և ծաղկեպսակ զետեղել կաթողիկե եկեղեցու բակում, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մատուռի մոտ:

 

 

 


 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am