Երևանում՝ 11:07,   2 Հունիս 2024

Բարաք Օբամայի հայտարարությունը կրկին հիասթափեցրել է Հայ Դատի ԱՄՆ հանձնախմբին

Բարաք Օբամայի հայտարարությունը կրկին հիասթափեցրել է Հայ Դատի  ԱՄՆ 
հանձնախմբին

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը հայտարարություն է տարածել` խորին հիասթափություն հայտնելով ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի ապրիլի 24-ի հայտարարության վերաբերյալ: «Ցավալի է տեսնել, որ մեր նախագահը, ով գրասենյակ է եկել` խոստանալով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, այն աստիճան է իջել, որ թույլ է տալիս օտար կառավարությանը թելադրել մեր երկրի վերաբերմունքը մի ցեղասպանության հանդեպ, որը բազմաթիվ փաստաթղթերով վավերագրված է մեր ազգային արխիվներում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասվում է հայտարարությունում:

Նշվում է, որ իր այս քայլով Օբաման արդյունավետորեն թույլ է տալիս Թուրքիային վետո դնել ԱՄՆ պատասխանի վրա` ուղղված մարդկության դեմ գործած հանցագործությանը:

«Նախագահ Օբաման կարող է փորձել թաքնվել վարչապետ Էրդողանի վերափաթեթավորված ժխտողականության թիկունքում, սակայն փաստը մնում է փաստ, որ հայ-թուրքական հարաբերությունների ցանկացած կայուն բարելավման համար պետք է, որ Անկարան վերջ տա իր ժխտողականությանը, բարոյական և նյութական պատասխանատվություն ստանձնի և համաձայնի, որ մարդկության դեմ իրականացված, բայց դեռևս չդատապարտված հանցագործությունը, արդարացիորեն և ճշմարտացի կերպով միջազգային ճանաչում ստանա»,- ասվում է Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի հայտարարությունում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am