Երևանում՝ 11:07,   4 Մայիս 2024

Բարաք Օբաման կրկին օգտագործեց «Մեծ Եղեռն» եզրը

Բարաք Օբաման կրկին օգտագործեց «Մեծ Եղեռն» եզրը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման 2014թ. ապրիլի 24-ին ամենամյա ուղերձ է հղել հայ ժողովրդին: Նա «Հայոց ցեղասպություն» եզրը չի օգտագործել և կրկին 1915թ. իրադարձություններն անվանել է Մեծ Եղեռն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ուղերձում նշվում է.

«Այսօր մենք հիշատակում ենք Մեծ Եղեռնը եւ հարգանքի տուրք մատուցում նրանց, ովքեր զոհ գնացին 20-րդ դարի սարսափելի վայրագություններից մեկին: Մենք սոսկումով ենք հիշում 95 տարի առաջ տեղի ունեցածը, երբ 1,5 միլիոն հայեր կոտորվեցին եւ մահվան երթի դատապարտվեցին Օսմանյան կայսրության վերջին օրերին: Մենք սգում ենք կորուսյալ կյանքերի եւ այդ տառապանքները կրած տղամարդկան, կանանց եւ երեխաների համար: Մենք միանում ենք Միացյալ Նահանգներում եւ ողջ աշխարհում այն միլիոնավորներին, ովքեր ոգեկոչում են հիշատակը: Մենք հիշում ենք միացյալ հանձնառությունը` ապահովելու, որ նման մութ էջեր մարդկության պատմության մեջ երբեք չկրկնվեն:

Ես հետեւողականորեն հայտարարել եմ իմ տեսակետը 1915թ. դեպքերի կապակցությամբ, եւ իմ տեսակետը չի փոխվել: Այս փաստերի ամբողջական, անկեղծ եւ արդար ճանաչումը բոլորիս շահերից է բխում:  Ժողովուրդներն ու ազգերը ավելի են ուժեղանում եւ ավելի արդար ու համերաշխ ապագայի հիմք են ստեղծում` ճանաչելով ու հաշվի նստելով անցյալի ցավալի դեպքերի հետ: Մենք շարունակում ենք սերտել այս դասը Միացյալ Նահանգներում, քանզի մենք ձգտում ենք հաշտեցում գտնել մեր պատմության որոշ մութ էջերի համար: Մենք խրախուսում ենք այն հայերին եւ թուրքերին, ովքեր անցել են այս ճանապարհով եւ կոչ ենք անում շարունակել այդպես` վայելելով իրենց կառավարությունների եւ իմ աջակցությունը:

Մենք հպարտությամբ ենք փաստում ամերիկացիների նվիրատվությամբ ստեղծված Սիրիական եւ հայ օգնության ամերիկյան հիմնադրամի մարդասիրական ջանքերը, որը փրկել է անթիվ հայերին եւ այլ խոցելի համայնքներին, որոնք տեղահանվել են 1915-ին:  

1915թ. հայերի կորսված կյանքերի համար հիշատակության հետ մեկտեղ մենք ոգեշնչված ենք հայ ժողովրդի  արտակարգ քաջությամբ եւ մեծ ճկունությամբ, որով նրանք դիմակայել են նման հսկայական մարտահրավերներին ու տառապանքին: Ես հիացած եմ ամերիկահայերի անհամար ներդրումների համար, որ նրանք կատարել են ամերիկյան սոցիալական, մշակութային, համայնքային կյանքում:  Մենք ընդհանուր հանձնառություն ունենք` ապահովելու հայ ժողովրդի` ժողովրդավար, խաղաղ ու  ծաղկուն ապագայի կերտումը:

Այսօր մեր մտքերն ու աղոթքները հայերի հետ են ամենուր, քանի որ մենք ոգեկոչում ենք Մեծ Եղեռնը, հարգում զոհերի հիշատակը, վերահաստատում մեր տեւական հանձնառությունը Հայաստանի ժողովրդի եւ նման վայրագությունների կրկնությունը բացառելու համար դրանք դատապարտելու սկզբունքի հանդեպ»:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am