Հրանտ Մելքումյանը կես միավորով է հետ մնում Սիդնեյի մրցաշարի առաջատարներից
14:10, 24 Ապրիլ 2014
ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայազգի շախմատիստ Հրանտ Մելքումյանը Սիդնեյի շախմատային մրցաշարում կես միավորով է հետ մնում առաջատարներից:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի շախմատի ֆեդերացիայից, գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում ընթացող օփենում երեք տուրից հետո վաստակել է 2,5 միավոր: Նա միայն կես միավորով է հետ մնում չորս առաջատարներից:
Սիդնեյի միջազգային մրցաշարը մեկնարկել է ապրիլի 22-ին և կեզրափակվի ապրիլի 27-ին: Այն բաղկացած է 9 մրցափուլից: Մրցաշարի նախորդ տարվա հաղթողը Լյու վան Վելիկն է:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում