Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

ԱՄՆ կոնգրեսականները Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրից Թուրքիային կոչ արեցին ճանաչել ցեղասպանությունը

ԱՄՆ կոնգրեսականները Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրից Թուրքիային 
կոչ արեցին ճանաչել ցեղասպանությունը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի գլխավորած պատվիրակությունը հայերի համար այս խորհրդանշական օրն այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու 20-րդ դարի առաջին ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատվիրակությունը, որի կազմում էին կոնգրեսականներ Էդ Ռոյսը (Կալիֆորնիա), Էլիոտ Էնգելը (Նյու Յորք), Դեյվիդ Սիսիլին (Ռոուդ Այլենդ) և Լոիս Ֆրենկելը (Ֆլորիդա) մասնակցեցին ծառատունկի, որից հետո ծաղիկներ դրեցին եղեռնի զոհերի հուշարձանի առջև: «Մենք այսօր այստեղ ենք ոգեկոչելու Հայոց ցեղասպանության տարելիցը։ Շատ դժվար է աշխարհի համար ճիշտ գնահատել ապագան, եթե անցյալին սխալ գնահատական է տրվել։ Ուստի կարևոր է անկեղծ խոսել 1915 թվականի հայերի Ցեղասպանության մասին։ Այն անցյալ դարի առաջին ցեղասպանությունն էր։ Ադոլֆ Հիտլերը, երբ պլանավորում էր երկրորդ ցեղասպանությունը՝ Հոլոքոստը, նշել է՝ իսկ ո՞վ է հիշում հայ ժողովրդի կոտորածը։ Մե՛նք ենք հիշում և այստեղ ենք մեր համերաշխությունը և աջակցությունը հայտնելու հայ ժողովրդին»,- ասաց Ռոյսը։

Կոնգրեսականներ Էլիոտ Էնգելը և Դեյվիդ Սիսիլինը կոչ արեցին Թուրքիային ճանաչել ցեղասպանությունը և ներողություն խնդրել իրենց կատարած ոճրագորությունների համար։ «Շատ կարևոր է, որ աշխարհը ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Մենք կոչ ենք անում Թուրքիային անմիջապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը և ներողություն խնդրել»,-ասել է Էնգելը։

«Ռոուդ Այլենդը տուն է բազմաթիվ հրաշալի ամերիկահայերի համար։ Մեծ պատիվ է ինձ համար այսօր այստեղ գտնվել՝ ոգեկոչելու հայ զոհերի հիշատակը։ Սա նաև հնարավորություն է հիշեցնել աշխարհին նախորդ դարում իրականացված պատմական իրադարձությունների մասին և երաշխավորել, որ նման ոճրագործություններ ապագայում այլևս չեն կրկնվի»,-նշել է Սիսիլինը։ Կոնգրսական Լոիս Ֆրենկելը ևս միացել է իր գործընկերների կոչերին։

Հայաստան ժամանած կոնգրեսականները հետեւողականորեն բարձրացրել են ամերիկահայությանը հուզող, ինչպես նաեւ մարդու իրավունքներին առնչվող կարեւորագույն խնդիրներ, այդ թվում` Հայոց ցեղասպանության ճանաչման և Թուրքիայի կողմից բռնագրավված քրիստոնեական եկեղեցիների եւ քրիստոնյա համայնքների ունեցվածքի վերադարձի հարցերը։ Էդ Ռոյսը  Հայոց ցեղասպանությունը ճանաչող թիվ 106 բանաձեւի ընդունման համար պայքարի առաջամարտիկներից է և համահեղինակն է հանրահայտ 306 բանաձեւի, որը Թուրքիային հորդորում է վերադարձնել քրիստոնեական եկեղեցիների գույքը։ Իսկ Էլիոտ Էնգելը և Դեյվիդ Սիսիլին այժմ ներկայացուցիչների պալատում ներկայացված Հայոց ցեղասպանության մասին «Ճշմատության և արդարության» բանաձևի աջակիցներն են։ 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am