Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

«Մոսկվա» կինոթատրոնում անվճար կցուցադրվեն Հայոց ցեղասպանության մասին պատմող ֆիլմեր

«Մոսկվա» կինոթատրոնում անվճար կցուցադրվեն Հայոց ցեղասպանության մասին 
պատմող ֆիլմեր

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 24-ին  ժամը 13:00-21:00-ը կցուցադրվեն Հայոց ցեղասպանության թեմատիկային առնչվող, օրվա խորհրդին վերաբերող լիամետրաժ ու կարճամետրաժ ֆիլմեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նախաձեռնությունը «Սիվիլիթաս» հիմնադրամինն է,  ցուցադրությունները կլինեն «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում: Այցելուների համար բոլոր  ցուցադրությունների մուտքն ազատ է: Ցուցադրությունների ժամանակացույցը հետևյալն է` ժամը 13:00-ին կցուցադրվի  «Շների կղզի» (Barking Island) ֆիլմը, 

ժամը 13:20-ին դրան կհաջորդի «Սարոյանլենդ»-ը (Saroyanland)-ը: Այնուհետև այցելուները 14:30-ին հնարավորություն կունենան դիտել «Մի կորչեք, երեխաներ» (Don’t get lost children), 15:15-ին «Գրիգոր Զոհրապ» (Grigor Zohrap), 15:25-ին «Շիշլիի գերեզմանատունը» ( Shishli Cemetery) ֆիլմերը:

Օրվա երկրորդ կեսին 16:40-ին մեծ էկրանին կլինի «Կեդրոնական. հարուստ անցյալն ու ներկան» (Wealthy Past and Present), 16:50-ին «Իմ Պոլիսը. Յաշար Քուրթ» (My Polis: Yasar Kurt), 17:00-ին «Ձիթապտղի վաճառականի որդին» The (Son of the Olive Merchant), 18:30-ին «Հարևանները» (Neighbors), իսկ 19:45-ին «Կոշիկներս Պոլիս ձգեցի» (I Left My Shoes in Istanbul) ֆիլմերը: Ցուցադրությունները կեզրափակվեն ժամը 21:00-ին «Ճչացողները» (Screamers) ֆիլմով:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am