Որոշվեցին ծանր քաշային կարգերի ՀՀ ծանրամարտի երիտասարդների չեմպիոնները
11:04, 24 Ապրիլ 2014
ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանում ավարտվեց Հայաստանի ծանրամարտի երիտասարդական առաջնությունը, որոշվեցին ծանր քաշային կարգերի չեմպիոնները:
Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, 105կգ քաշային կարգում իրեն հավասարը չունեցավ Մկրտիչ Մկրտչյանը` ցույց տալով 330կգ արդյունք երկամարտում(150կգ՝ պոկում եւ 180կգ՝ հրում վարժություններում):
105կգ ավելի քաշային կարգում հաղթող դարձավ Արեն Հարությունյանը՝ 325կգ(145կգ՝ պոկում եւ 180կգ հրում վարժություններում):
Մրցաշարին մասնակցեցին շուրջ 120 մարզիկներ, այն անցկացվեց Երեւանի պետական մարզական քոլեջի սրահում :
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում