Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հայաստանի ձյուդոիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի ձյուդոիստները մասնակցում են Եվրոպայի առաջնությանը

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանցի 4 մարզիկ մասնակցում են ապրիլի 24-ին Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում մեկնարկած Եվրոպայի ձյուդոյի առաջնությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի ձյուդոի ֆեդերացիայում, մրցագորգ դուրս կգան  4 մարզիկ՝ 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը՝ մեր թիմի վետերանը, 81կգ քաշայիններ Անդրանիկ Չափարյանը եւ Ռաֆայել Դավթյանը, ինչպես նաեւ 52կգ քաշային Ժաննա Ստանկեւիչը՝ կանանց մրցաշարում:

Հայաստանի ձյուդոյի հավաքականի գլխավոր մարզիչն Է Տիգրան Բաբայանը:

Եվրոպայի ձյուդոյի առաջնությունը կավարտվի ապրիլի 27-ին: Հայաստանցի ձյուդոիստները, ըստ փորձագետների, մեդալ նվաճելու հնարավորություն ունեն, թեեւ դա շատ բարդ կլինի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am