Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ևս միացել է ջահերով երթին

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ևս միացել է ջահերով երթին

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը միացել է Ազատության հրապարկից մեկնարկած ավանդական դարձած ջահերով երթին: Հիմնադրամի կոչով՝ բազմաթիվ ուսանողական, երիտասարդական կառույցներ, հասարակական կազմակերպություններ մասնակցել են ՀՅԴ երիտասարդական ուսանողական միությունների երթին դեպի Ծիծեռնակաբերդ:  Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամից, ՀԵՀ-ի  հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը նշել է, որ արդեն երկրորդ տարին է` ՀԵՀ-ը կոչ է անում բոլոր երիտասարդական, ուսանողական կառույցներին միանալ ջահերով երթին: 

«Խնդիրը պահանջում է միասնություն` անկախ կուսակցական, անձնական և խմբակային շահերից: Բոլորս պետք է լավ հասկանանք ու արմատավորենք պահանջատիրության գաղափարը: Ճանաչում և հատուցում. սա է մեր պահանջը Թուրքիայից, սա է իսկական ճանապարհը»,- ասել է նա։ Կարեն Ավագյանը նկատել է, որ Թուրքիան այս տարիների ընթացքում չի փոխել հարյուր տարի առաջ սկսած քաղաքականությունը:

«Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ի փոխնախագահ Ելենա Փիլիպոսյանն էլ նշել է, որ պետք է պահանջել  ճանաչում, դատապարտում և հատուցում: «Ինձ այստեղ է բերել այն վրեժխնդրությունը, որը վերաբերում է նրան, թե ինչպես են ժամանակին վարվել մեր հայրենակիցների նկատմամբ: Վրեժխնդրություն և հատուցում. սա է այն զգացողությունը, որ ունեմ»,- ասել է նա։

Հաստանի երիտասարդական հիմնադրամի մարզային կենտրոնների նախաձեռնությամբ ջահերով երթեր և մոմավառություններ են կազմակերպվել նաև մարզերում։  

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am