Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Երիտասարդները, տարեցներն ու նույնիսկ մանկահասակ երեխաները ոգեկոչում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ջահերով երթին

Երիտասարդները, տարեցներն ու նույնիսկ մանկահասակ երեխաները ոգեկոչում 
են Հայոց 
ցեղասպանության զոհերի հիշատակը ջահերով երթին

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված ամենամյա ջահերով երթը միավորել է ոչ միայն ՀՅԴ երիտասարդական թևի ներկայացուցիչներին, այլև տարբեր քաղաքական հայացքների տեր մարդկանց: Ինչպես հաղորդում է երթին մասնակցող «Արմենպրես»-ի թղթակիցը, միջոցառումը մարդաշատ է, մասնակիցները ժամանակ առ ժամանակ հնչեցնում են «ճանաչում», «հատուցում» կոչերը: Ուրախալի է, որ ջահերով երթին մասնակցում են ոչ միայն երիտասարդները, այլև տարեցներն ու նույնիսկ մանկահասակ երեխաներ` իրենց ծնողների հետ:

Ջահերով երթն ուղեկցվում է հայրենասիրական երգերով: Երթին միանում են նաև իրենց տներում գտնվող քաղաքացիները` վառվող մոմեր դնելով իրենց պատուհանագոգերին:

Այս պահին փակ է Բաղրամյան փողոցի դեպի Բարեկամություն ընթացող գիծը:

ՀՅԴ երիտասարդական միությունը և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունն արդեն տասը տարի է կազմակերպում է ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ:

Այս օրերին ամբողջ աշխարհում հայկական գաղթօջախներում անցկացվում են հիշատակի միջոցառումներ, որոնք մեկ անգամ ևս միջազգային հանրության ուշադրությունը սևեռում են 20-րդ դարի առաջին ցեղասպանության վրա, որի ժամանակ Օսմանյան կայսրության կողմից իրականացված ջարդերի ժամանակ զոհվեց ու տանջամահ արվեց ավելի քան 1.5 միլիոն հայ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am