Երևանում՝ 11:07,   5 Մայիս 2024

Ռուսաստանը պահանջում Է ուկրաինական բանակի ստորաբաժանումները դուրս բերել երկրի հարավ-արեւելքից

Ռուսաստանը պահանջում Է ուկրաինական բանակի ստորաբաժանումները դուրս բերել երկրի հարավ-արեւելքից

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն անհրաժեշտ է համարում Ուկրաինայի հարավ-արեւելքի իրադրության ապաԷսկալացումը:  Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 23-ին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:

«Ռուսական կողմը վերստին պնդում է Ուկրաինայի հարավ-արեւելքի իրանդրության անհապաղ ապաԷսկալացումը,  ուկրաինական բանակի ստորաբաժանումների հետքաշումը եւ ներուկրաինական իրական երկխոսություն սկսելը երկրի բոլոր տարածաշրջանների ու քաղաքական կազմավորումների ներգրավմամբ»,-ընդգծվում է հայտարարության մեջ:

Մոսկվայում խիստ զարմացած են Կիեւի իշխանությունների, ինչպես նաեւ ամերիկացի գործընկերների կողմից ժնեւյան հայտարարության բովանդակության աղճատված մեկնաբանությունից, նշվում Է փաստաթղթում:

«Այսպես, նշված փաստաթուղթը դրույթ Է բովանդակում այն մասին, որ պետք Է զինաթափվեն անօրինական բոլոր զինված կազմավորումները: Սակայն մատնանշված պայմանավորվածության կատարման նպատակով արդյունավետ միջոցներ ձեռնարկելու փոխարեն Կիեւում եւ Վաշինգտոնում, ինչպես նաեւ Եվրոպայի մի շարք մայրաքաղաքներում շարունակում են պնդել միայն Ուկրաինայի հարավ-արեւելքում իրենց իրավունքները պաշտպանող հանրապետության քաղաքացիների կողմից «զենքի հանձնման» անհրաժեշտությունը,-նշել են դիվանագիտական գերատեսչությունում:-Դրա հետ մեկտեղ աչք են փակում ինչպես Կիեւում, այնպես Էլ երկրի հարավի ու արեւելքի տարբեր քաղաքներում աջ արմատական ուժերի, մասնավորապես, այսպես կոչված «Աջ սեկտորի» զինյալների շարունակվող սադրիչ գործողությունների վրա, որոնք ապրիլի լույս 20-ի գիշերն արդեն հանգեցրել են մարդկային զոհերի», հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am